Գիտնականները հայտարարել են, որ վիրուսների հետ գիտափորձերը կկործանեն մարդկությանը
МирԳերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի վիրուսաբանները եզրակացրել են, որ գիտնականները կարող են «գերվիրուս» ստեղծել, որը մարդկության համար վտանգավոր կլինի։ Գիտնականների մտավախության համար հիմք է հանդիսացել կանադացի գիտնականների ստեղծած վիրուսը, որը վաղուց անհետացած էր համարվում։
Արդեն շուտով գիտնականները կարող է ծաղիկ հիվանդության վիրուսը վերաստեղծել, որը չեզոքացնելու համար ներկայումս չկան էֆեկտիվ հակավիրուսային միջոցներ։
Գոյություն ունեցող հակավիրուսային դեղերը համաճարակի դեպքում չեն օգնի. ծաղիկի վիրուսի կառուցվածքը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել գենետիկ մուտացիաների արդյունքում։ Գիտնականները նշում են, որ հակավիրուսային դեղամիջոցները, որոնք պահվում են հիվանդության վերահսկողության կենտրոններում, այդ դեպքում պարզապես պետք է դեն նետել և դեղերի մշակումը սկսել զրոյից։