Lurer.com | «Ժամանակ». Վարչապետն օգնությա՞ն է կանչում
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետՀավատում ենք մեր հաղթանակին. Մանուչարյանը Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասինՊավլիկ Մանուկյանը գտնվում է հիվանդանոցումՀարված թիկունքի՞ցԼիոնել Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքականՎահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)

«Ժամանակ». Վարչապետն օգնությա՞ն է կանչում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար Հայաստանի տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, եւ ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է: Կարեն Կարապետյանի այցը Դավոս նրա առաջին եվրոպական այցն է վարչապետության արդեն գրեթե մեկուկես տարվա ընթացքում: Եվրոպային «ամենամոտ» պետություն, որում եղել է Կարապետյանը վարչապետական այցով, եղել է Վրաստանը:

Եվրոպա այցերի բացակայությունը Կարապետյանը պայմանավորել է օրակարգի բացակայությամբ: Շվեյցարիա այցն էլ սակայն, դժվար է Եվրոպա այց համարել, քանի որ դա այց է ոչ թե եվրոպական պետություն, այլ ընդամենը եվրոպական պետություններից մեկում տեղի ունեցող հեղինակավոր համաժողով: Խնդիրը իհարկե Կարեն Կարապետյանի դավոսյան այցը նսեմացնելը չէ, պարզապես այն չի ձգում միջպետական հարաբերության սանդղակին, եթե նույնիսկ դրա ընթացքում Կարապետյանը հանդիպումներ ունենա տարբեր երկրների ղեկավարների հետ: Բայց դրանով հանդերձ, այցն իհարկե ուշագրավ է, հատկապես նկատի առնելով հանգամանքը, որ գրեթե զուգահեռ էլ Սերժ Սարգսյանն է այցելել Եվրոպա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, ելույթ է ունենալու նաեւ միջազգային քաղաքական ամբիոնում՝ ԵԽԽՎ-ում:

Այդ ամենը բնականաբար ուշագրավ է դիտվում 2018-ի ապրիլի համատեքստում, որտեղ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վարչապետության երկու գլխավոր թեկնածուներն են: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ իր եվրոպական առաջին այցից առաջ, թեկուզ աշխատանքային, թեկուզ ոչ միջպետական ֆորմատի, Կարեն Կարապետյանը հարցազրույց է տալիս ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պետական գործակալությանը, խոսելով հայաստանյան տնտեսությունում մի կողմից ռուսաստանահայ կապիտալի մեծացող ներկայացվածության մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանի բիզնեսի համար գրավիչ պայմանների, հայտարարելով, որ ներկայումս Հայաստանում ներդրում անելու լավագույն ժամանակն է: Ի՞նչ է դա՝ Եվրոպա մեկնելուց առաջ «հավատարմության երդում» ռուսական կապիտալին ու Ռուսաստանին Դավոսի վերաբերյալ ավելորդ կասկածներ չհարուցելու համար, թե՞ Կարեն Կարապետյանը փորձում է այսպես ասած Դավոսի ճանապարհին «գայթակղել» նաեւ ռուսական բիզնեսը, ակնարկելով, որ կա այսպես ասած՝ «սուրբ տեղ», որը եթե ռուսական բիզնեսը դատարկ թողնի, ապա այն կլրացնի «դավոսյանը», քանի որ ներդրումների այդ տեղը դատարկ մնալու դեպքում այդ «ներդրումային փոսում» կհայտնվի ի վերջո Կարեն Կարապետյանը:

Միեւնույն ժամանակ, վարչապետի հայտարարությունը՝ ներդրումների լավագույն ժամանակի վերաբերյալ, որոշակի հակասության մեջ է այսպես ասած անորոշության խանգարող հանգամանք լինելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարության հետ, որ արել էր նախորդ տարեվերջին իր հարցազրույցի ընթացքում: Կարապետյանը դրանով գրեթե բաց տեքստով ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանը փակ պահելով 2018-ի ապրիլը, ըստ էության խանգարում է Կարեն Կարապետյանին ներդրողների հետ աշխատանքում: Փաստորեն, Կարեն Կարապետյանը այդպիսով ընդունում է, որ կա անորոշություն, եւ որ դա բիզնեսի համար խանգարող է, վանող: Մի քանի օր կամ շաբաթ անց, Կարապետյանը ռուսական բիզնեսին ասում է, որ ներեդրումների լավագույն ժամանակն է: Եթե անորոշություն է քաղաքական հարցում, ինչպե՞ս կարող է լինել ներդրումների լավագույն ժամանակ:

Հետեւաբար, կամ Կարապետյանը համարում է, որ անորոշությունն անցյալում է եւ ինքն այլեւս կարող է վստահորեն խոսել բիզնեսի հետ, կամ՝ Կարապետյանը պարզապես օգնությա՞ն է կանչում ռուսական բիզնեսը՝ գուցե քաղաքական անորոշությունը հաղթահարելու համար, այն «հեղափոխական» տրամաբանությամբ, որ «երեկ շուտ էր, իսկ վաղն արդեն ուշ կլինի»: Ընդ որում, այդ ազդակը ուշագրավ է հնչում Հայաստանում նոր նախագահի թեկնածուի պաշտոնապես հռչակման ֆոնին: Խնդիրը ոչ այդ երեւույթն է, որքան անձը, որ հռչակվեց՝ արեւմտյան բիզնես շրջանակների հետ տեւական եւ հաջողակ կապեր ունեցող Արմեն Սարգսյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2954 անգամ
Լրահոս
15 Օգոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետՀավատում ենք մեր հաղթանակին. Մանուչարյանը Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասինՊավլիկ Մանուկյանը գտնվում է հիվանդանոցումՀարված թիկունքի՞ցՈստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը (տեսանյութ)Լիոնել Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքականՎայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջըԱՄՆ-ում վագրաձին զբոսաշրջիկների մեքենայի լուսամուտից ներս է նայել ու հայտնվել տեսանյութում Նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների. Ռուբեն Հակոբյան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան. «Հրապարակ»ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետի նախաձեռնած հանրահավաքին Քաղաքացիները շատ ակտիվ նախապատրաստվում են հանրահավաքին. «Ժողովուրդ»Աստղագուշակ` օգոստոսի 15-ի համարՕրվա ԽորհուրդըՍուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները. «Ժողովուրդ»Ինչ է հարցրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորը դատաքննությունից առաջ. «Ժողովուրդ» Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ Գեւորգ Դանիելյանը. «Հրապարակ»Երեկվանից ալյուրը թանկացել է. «Հրապարակ»Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձեւեր կգտնի. «Հրապարակ»ՊԵԿ-ում իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք. «Հրապարակ»Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, կարոտն առնում զինվոր եղբորից (տեսանյութ) Ինչո՞ւ են տղամարդիկ կորցնում իրենց սիրելիներին «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)«Թողեիք Քոչարյանը խոսեր, բան հասկանայինք: Վերջապես էտ քրտնաթոր ու ոչխարաբույր ամբոխավարությանը պիտի վերջ տալ» Գիտնականները մահը կանխագուշակելու միջոց են գտել ՔՊ-ն մամուլի խոսնակ ունիԱլեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ (լուսանկարներ) Գիտնականները սեռական հարաբերությունները խթանող գարեջուր են ստեղծել Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունումՄահացել է Արմեն Մուրադյանի մայրը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները տեղափխվել են հիվանդանոց Աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ «Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական անձնակազմը Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով. Դեյվիդ Բոհիգյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս Ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված կողոպուտը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին