Lurer.com | Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ Տալալաև «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Աբխազիայի ռազմական և քաղաքական գործիչ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանի հետ, ով ներկայացնում է, թե ինչ խնդիրներ ունեն Աբխազիայում մեր հայրենակիցներն ու ինչպես են այդ խնդիրներին լուծումներ տալիս:

- Պարոն Տրապիզոնյան, քանի՞ հայ է բնակվում Աբխազիայում, որքանո՞վ են հայերն ինտեգրված տեղի հասարակությանը: Աբխազիայում հայկական կառույցների ներկայացուցիչները միաձայն նշում են, որ վերջին տարիներին նկատվում է դրական առաջընթաց Հայաստանի հետ տեղի համայնքի փոխհարաբերություններում: Ինչպիսի՞ ծրագրեր են իրագործվում, որպեսզի տեղի հայերի կապը հայրենիքի հետ չընդհատվի:   

- Աբխազիայում բնակվում է մոտ 43.000 հայ, գործում է 25 հայկական պետական դպրոց, որտեղ հայերը սովորում են մայրենի լեզվով: Կա հայկական եկեղեցի, որը չորս տարի առաջ է օծվել եւ ծառայում է հայկական համայնքին: Մենք ունենք շատ կայուն կապ Հայաստանի սփյուռքի նախարարության, նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Մեր բոլոր դպրոցականները, ովքեր լինում են Հայաստանում, «Արի տուն» ծրագրի շրջանակներում, վերադարձից հետո հիմնականում ցանկանում են սովորել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ես կարծում եմ, որ դա  այն ծրագրերից մեկն է, որին պետք է միշտ աջակցել:

Սփյուռքի նախարարությունն ապրիլ ամսին որակավորման բարձրացման համար մեզ մոտ ուղարկեց տարրական դասարանների ուսուցիչների: Կան նաև այլ ծրագրեր, բայց սա մեզ համար ամենակարևորն է: Երկու տարին մեկ՝ անցկացվում է Հայաստանի սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթության նախարարության համաժողովը: Եվ մենք մասնակցում ենք այդ բոլոր համաժողովներին:   

Դուք ասացիք, որ Աբխազիայում գործում է 25 հայկական դպրոց, սակայն որքանով մենք տեղյակ ենք, Աբխազիայի հայկական համայնքը մանկավարժական կադրերի պակաս ունի, բացի այդ՝ կա նաեւ հայկական դպրոցների թվի կրճատման միտում, ինչի՞ հետ է դա կապված:

- Ցավոք՝ այո՛, դա այդպես է: Աբխազիայի հայկական դպրոցներում աշխատում են հիմնականում խորհրդային ժամանակների մանկավարժներ: Կադրերի պակաս իսկապես կա: Աբխազիայի համալսարանում գործում է հայկական բաժին, որտեղ պատրաստում են դասվարներ, իսկ մնացած մասով, իհարկե կա խնդիր: Ինչ վերաբերում է հայկական դպրոցների թվի կրճատմանը, ասեմ, որ  դա  պայմանավորված է նրանով, որ գյուղական վայրերից մարդիկ պարբերաբար տեղափոխվում են շրջկենտրոններ ու քաղաքներ, գյուղական համայնքներում աշակերտների թիվը նվազում է եւ այլեւս նպատակահարմար չի լինում առանձին դպրոց պահելը:     

- Պարոն Տրապիզոնյան,  Ռուբեն Թաթուլյանը, ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է Աբխազիայի հայկական համայնքին, թե՞ նրա ծրագրերը սահմանափակվում են Սոչիում և Ադլերում:

-Այո, իհարկե, օգնում է, Ռուբեն Ալբերտին հատկապես վերջին տարիներին չափազանց շատ է աջակցում Աբխազիայի հայկական համայնքին: Նա աջակցել է Աբխազիայում միակ եկեղեցու կառուցման, մշակութային կենտրոն ստեղծելու, դպրոցների վերակառուցման և շահագործման հարցերում: Այդ ամենը բյուջեից ֆինանսավորում չի ստանում: Աշխատանքները կատարել ենք մեր մտերիմ մարդկանց, բարերարների նվիրատվությունների շնորհիվ: Մեզ նաև Սամվել Կարապետյանն է օգնում և մեր այլ հարգելի ընկերները: Ռուբեն Թաթուլյանը վերջին ժամանակներում շատ է օգնում դպրոցներին, անգամ հեռավոր գյուղերին  միկրոավտոբուս է նվիրել, որպեսզի տեղափոխեն երեխաներին: Նա նաև վճարել է ԲՈւՀ-ի հայկական բաժնի ուսանողների ուսման վարձը, ինչպես նաև կրթաթոշակ է վճարում: Այնպես որ՝ մեծ է նրա ներդրումը հայկական համայնքի կյանքում: Անձամբ ես՝ երախտապարտ եմ, որ  կա այնպիսի մարդ, ինչպիսին Ռուբեն Թաթուլյանն է: Լավ կլիներ, որպեսզի այդպիսիները շատ լինեին:   

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեզ աջակցում և օգնում են:  Այսօր կյանքն Աբխազիայում փոքր-ինչ դժվար է, բայց ես կարծում եմ, որ այդ դժվարությունները միասին կհաղթահարենք: Երախտապարտ ենք Արցախին, երախտապարտ ենք Հայաստանին, որ աջակցում և օգնում են մեզ:   

 

դիտվել է 61558 անգամ
Լրահոս
17 Օգոս
Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական ավանում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները Հրապարակում հավաքվում ենք մեր սկսած գործը շարունակելու համար. Հայկ ՄարությանԳոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ ՏալալաևՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձ է եղել․ ՊԲ դիրքապահները կանխել են Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները իրավունք ունեն օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով․ Արծրուն ՀովհաննիսյանՄշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային 100 օրը Ռուս սահմանապահները ձերբակալել են հերթական սահմանախախտին Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Օրվա Խորհուրդը«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման Աստղագուշակ` օգոստոսի 17-ի համարՉի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. «Ժողովուրդ»Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն. «Ժողովուրդ»10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը. «Հրապարակ»ԱԻՆ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են. «Ժողովուրդ»Օրեր առաջ գործողություն կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում. «Հրապարակ»Սերժ Սարգսյանին որպես վկա՞ կհարցաքննեն, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. «Ժողովուրդ»Հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին. «Հրապարակ» Անվտանգության ընկերությունները իշխանափոխությունից հետո հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»9 պատճառ՝ ինչու պետք է Երկվորյակները լինեն բոլորի կյանքում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու՝ միայն հանցագործներ․ Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիրՏիմատին 35-ամյակի կապակցությամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցԲացահայտվել է հանցագործության 54 դեպք Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց Է գտնվել Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին