Էդգար Մալաքյանը տեղափոխվել է ղազախական «Ժետիսու»
СпортՀայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կարիերան կշարունակի Ղազախստանում:
Ֆուտբոլիստը հանդես կգա ղազախական «Ժետիսու»-ի կազմում: Կողմերը ստորագրել են 1 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո:
Մինչ այս Մալաքյանը հանդես էր գալիս ուկրաինական «Ստալ»-ում, որտեղ մասնակցել է 17 խաղի` դառնալով 4 գոլի հեղինակ: