Նադալը հրաժարվել է Ավստրալիայի բաց առաջնությունում հետագա պայքարից
SportԹենիսի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հրաժարվել է Ավստրալիայի բաց առաջնության հետագա պայքարից՝ վնասվածքի պատճառով:
«Մեծ սաղավարտի»` տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Ռաֆայել Նադալը մրցում էր խորվաթ Մարին Չիլիչի հետ: 3 ժամ 52 րոպե ձգված խաղի ընթացքում, երբ խաղի հաշիվը 6:3, 3:6, 7:6, 2:6, 0:2 էր, Նադալը հրաժարվել է հետագա պայքարից` ոտքի վնասվածքի պատճառով: