Lurer.com | Քաղաքական ուժերը վախենում են խոսել թիվ 1 խնդրի մասին. Արամ Մանուկյան
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

Քաղաքական ուժերը վախենում են խոսել թիվ 1 խնդրի մասին. Արամ Մանուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստում որոշվել է կազմակերպել երկու միջոցառում: 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կկազմակերպվի ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, լուսանկարների ցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ Ինչպես նաև՝ ՀԺԿ-ի հետ համատեղ, 2018թ․-ի մարտի 1-ին, Ազատության հրապարակից կկազմակերպվի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Սպասվող միջոցառումների շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀԱԿ-ի անդամ  Արամ Մանուկյանի հետ:

«Կոնգրեսը այս երկրի ամենալուրջ քաղաքական ուժն է և մեր կազմակերպված երկու միջոցառումները լինելու են բազմամարդ: Մարտի 1-ը մեզ համար հիշողության, հիշատակի օր է: 10 տարի շարունակ մեր ժողովուրդը երթի գնացել է, քանի որ դա մեզ համար պարտքի, հարազատի գերեզմանին գնալու նման մի բան է:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը մեր ժողովրդի լուսավոր էջն է: Յուրաքանչյուր բարոյական, ազնիվ մարդ պետք է ոչ միայն հպարտանա, որ շարժման մասնակից է, այլև պետք է մատուցի դա նոր սերնդին, երիտասարդներին, ինչը չեն անում այսօրվա իշխանությունները: Մենք այդ պարտքը վերցրել ենք մեզ վրա, կանենք այնքանով, որքանով կարող ենք, որովհետև արհամարհել մեր ժողովրդի ամենապայծառ ժամանակահատվածը՝ 1988-90 թթ.-ը, պարզապես անխղճություն է, դավաճանություն է սեփական խղճի նկատմամբ»,- ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ կփորձեն որքան հնարավոր է՝ գեղեցիկ, մարդաշատ մատուցել իրենց շարժման գաղափարներն ու իրականությունը:

Նա դժվարացավ ասել, թե որքանով ժողովուրդը կհամախմբվի, սակայն նշեց՝ սրանով կտեսնենք, թե ժողովուրդը որքանով է ոգևորված, տրամադրված, և որքանով է ակտիվ մնացել:  

«Հավաքվածների թիվը մեծ չի կարող լինել, որովհետև այս տեմպով արտագաղթի դեպքում 10 տարի հետո գուցե սա էլ չկրողանանք նշել, քանի որ այս իշխանության քաղաքականությունը մարդկանց քշելն է: Գների թանկացում, աշխատողների կրճատում, կրթության ոչնչացում, իսկ կոռուպցիայի չափ ու սահմանը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. այսօրվա իրականությունը սա է: Այսինքն՝ երկիրն արագությամբ տանում են հիասթափության, դատարկման, և այս վիճակով  դրանց դեմն առնելն իհարկե փոքր-ինչ դժվար է, բայց դա մեր գործն է»,- նկատեց Մանուկյանը:

Նա ընդգծեց՝ իրենք չեն հրաժարվել դեռևս մեկ տարի առաջ հայտարարած հիմնական խնդրի՝ Ղարաբաղյան հարցի լուծման իրենց տարբերակից և միչև հիմա էլ համարում են, որ խաղաղության հասնելը թիվ մեկ խնդիրն է Հայաստանում առկա մարտահրավերների դեմն առնելու համար. «Ցավոք սրտի, չկա մեկ այլ քաղաքական ուժ, որ սա համարի թիվ մեկ խնդիրը, քանի որ վախենում են: Խոսում են թանկացումներից, ամեն ինչից, բացի հիմնական հարցից: Մեր երկրի առջև կանգնած հիմնական վտանգը ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակն է»

Մանուկյանի խոսքով՝ սոցիալական խնդիրներն ածանցյալ են մեծ խնդիրներին. «Սոցիալական խնդիրները չպետք է լինեն և բարդանան, քանի դեռ կա պատերազմի վտանգ: Մենք ոչ թե հետևանքն ենք ուզում ուղղել, ոչ թե շաքարավազի կամ բենզինի գինը իջեցնել, այլ դրա պատճառը վերացնել, որը պատերազմի վտանգն է, դրա պատճառը Հայաստանաում աշխատատեղ չստեղծելն է, ներդրում չանելն է, արտագաղթն է: Այսինքն՝ չխոսել պատճառի մասին և խոսել հետևանքների մասին՝ առնվազն երեսպաշտություն է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:  

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությանը, Մանուկյանը ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում իր քայլերը և ինքը կորոշի՝ մասնակցել միջոցառումներին, թե՝ ոչ:

Սոնա Հարությունյան

դիտվել է 4228 անգամ
Լրահոս
20 Օգոս
Կայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար ԱշտարակումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան 70 դիակ հանրակացարանի դիմացԲացառիկ երևույթ. Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. ահա, թե երբ Ողբերգական դեպք Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Սուրենյանի կանխատեսումըԴաժան ճշմարտություններ Խոյերի մասին (գրված Խոյի կողմից) Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը (տեսանյութ) Պրեմիերա. Անի Երանյան «Only you» (տեսանյութ)Վլադիմիր Պուտին-Անգելա Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրըԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջՄասիսում քաղաքացին ինքնահրկիզվել էԱռաջիկա 5 օրերին անձրեւ է սպասվում«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքինԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբԱյսօր հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունցել «Շանգրի Լա» խաղատան դիմաց (լուսանկարներ)Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների ինքնությունը հայտնի էՀայաստանի կառավարության աջակցության ցույց Գլենդելում (տեսանյութ)Աստղագուշակ` օգոստոսի 19-ի համարՀայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքինՀնդկական էկզոտիկա. Պրիանկա Չոպրան Մումբայում անցկացրել է հարսանեկան արարողությունըՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտԵրգիչ Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)Լուսանկարչի «հրաշագործությունները» (լուսանկարներ)Նազենի Հովհաննիսյանի ռետրո լուսանկարը Սիցիլիայից (լուսանկար)ՄԻՊ-ը անցումային արդարադատության մարմինների ձևավորվման և դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություն է տարածելՌունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)Վլադիմիր Պուտինը հարսանիքի ժամանակ զվարճացել է Ավստրիայի արտգործնախարարի հետ (տեսանյութ, լուսանկար) Օրվա տեսնյութը․ Զվարճալի չստացված կադր «Կեղտոտ պարեր» ֆիլմից (տեսանյութ)Աղանդերներ, որոնց գներն անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե ՀովհաննիսյանՀյուսիսափայլը՝ տիեզերքից (լուսանկարներ)
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...