Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու ցանկություն է հայտնել
МирՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրորդ ժամկետով կառաջադրի իր թեկնածությունը, եթե կուսակցությունը հավանություն տա դրան: Այդ մասին հայտնել է «Տելեսուր» վենեսուելական հեռուստաալիքը: «Ես համեստ աշխատող եմ, ժողովրդի համեստ ներկայացուցիչը: Եթե Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունն անհրաժեշտ համարի, որ ես դառնամ նախագահի թեկնածու, ես ձեր տրամադրության տակ եմ»,-ասել է նա լրագրողներին Կարակասում:
Կուսակցության ներկայացուցիչն իր հերթին հավաստել է, որ Մադուրոն, հավանաբար, կլինի կուսակցության միակ թեկնածուն:
Վենեսուելայի հիմնադիր ժողովում հայտնել են, որ նախագահի ընտրությունները երկրում կանցկացվեն մինչեւ ապրիլի վերջը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: