Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Թեղուտի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է. պոչամբարում խնդիրներ են առաջացել (տեսանյութ, լուսանկարներ)

Տեսանյութեր

Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկություն, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, և պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը: Բնակիչների համաձայն` պոչամբարը շատ արագ է լցվում և կարող է պոչամբարի պատվարը չդիմանալ և փլվել:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հետ: Վերջինս նշեց, որ խնդիրը մշտապես առկա է եղել, Հայաստանի բոլոր պոչամբարներից անընդհատ բոլոր թափոնաջրերը բաց են թողնվում Հայաստանի գետերը, բացի Գեղանուշի գետը:

Լեւոն Գալստյան՝ Անտառային օրենսգրքի փոփոխությունները միտված են օրինականացնելու անտառում արդեն կառուցված օբյեկտները

«Պետական մարմինները անգործության են մատնված: Բազմաթիվ լաբորատոր փորձաքննության արդյունքներ կան, տեսանյութեր, ահազանգեր կան ջրերի աղտոտվածության մասին, ինչո՞ւ չեն զբաղվում այդ հարցերով: Մարդիկ ասում են՝ պոչամբարում ճեղքեր կան, բայց մասնագիտական հետազոտություն է պետք անել՝ դա հասկանալու համար, ինչը չի արվում: Պատկան մարմիններն անգործության են մատնված, որովհետև հանքերը Հայաստանում օրենքից դուրս են և համակարգի հետ են աշխատում: Միայն այն դեպքում են հանքերին կպչում, երբ անհրաժեշտություն կա մեկի ձեռքից վերցնել՝ տալ մյուսին, միայն այդ ժամանակ են տեսնում խախտումները, աղտոտումները, թաքցրած հարկերը: Ամեն անգամ պատճառաբանում են, թե վթար էր եղել, տեխնիկական խնդիր էր, աղտոտում չկար և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ չվերահսկելը նշանակում է, որ հանցավոր անգործություն են ցուցաբերում կամ ի վիճակի չեն վերահսկել այդ ընկերություններին, որոնք օրենքից դուրս են Հայաստանում:

Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի աշխատանքների դադարեցման հիմնական պատճառներին, Գալստյանը նկատեց. «Հունվարի 10-11-ից Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցվել է, սակայն աղմուկից հետո նոր հայտնում են այդ մասին: Ես համոզված եմ, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են, մանավանդ՝ պոչամբարի հետ կապված, որովհետև երկու տարի շարունակ խնդիրներ են եղել, չի աշխատել համակարգը, ջրերը բաց են թողնվել»,- նշեց նա:

Աշխարհագրագետի խոսքով՝ ոչ թե ճեղք պետք է ման գան, այլ պետք է ստուգող մասնագետների հետ ուսումնասիրեն՝ արդյո՞ք խոնավացած է պոչամբարը, հիմքի կայունությունը ինչպիսին է, ճիշտ  նախագծով է կառուցված, թե ոչ, թեև միջզգային փորձագետներն ասել են, որ սխալ է կառուցված հիմքը և չի համապատասխանում լեռնային սեյսմիկ գոտիների պոչամբարների կառուցման անվտանգության նորմերին. «Այդպես կթացանա, մի օր էլ կարող է պոկվել խոնավությունից: Պետք է գնահատել պոչամբարների կայունությունը, քանի որ բոլոր պոչամբարները Հայաստանում  սխալ են կառուցված, անվտանգության նորմերը պահպանված չեն: Սկսած հանքարտադրողներից, վերջացրած պատկան մարմիններով, ամեն անգամ հեքիաթ են պատմում, թե արտանետում չկա գետերում, հինգ օր է՝ աղմուկ է, ի՞նչ է, պետք է արտանետումը շարունակեին, իրենք էլ գնային-տեսնեի՞ն: Այդ դեպքում փորձագետները պետք է գետի նստվածքներից փորձանմուշ վերցնեն, որ հասկանան՝ ինչ ջրեր են հոսել գետը»,- ասաց Գալստյանը:

Նշենք՝ արդեն մի քանի օր է, ինչ խնդիրն աղմուկ է բարձրացրել, սակայն պետական մարմիններն ու «Վալլեքս» ընկերությունը լռում են, և հայտնի չէ, թե իրականում ինչ է կատարվում Թեղուտի հանքում: Սակայն նկատենք՝ խնդիրներն այնքան լուրջ են, որ դադարեցվել է Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը:

Սոնա Հարությունյան

 

Տեսանյութը և լուսանկարները՝ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված