Թուրքմենստանի քաղաքացին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
ԻրավունքՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության և լրատվության վարչությունից, Կ. Դովրանովը հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունների գերազանցման, ծառայողական կեղծիքի , անձին սեռական հարաբերության ստիպելու և դիտավորյալ սուտ հաղորդում տալու մեղադրանքներով: Հետախուզվողի՝ Թուրքմենստանի քաղաքացի Կ. Դովրանովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: