Գևորգ Ղազարյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին
СпортՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն անդրադարձել է Ազգերի լիգայի վիճակահանությանը, որտեղ մեր ազգային ընտրանու մրցակիցները խմբային փուլում կլինեն Մակեդոնիայի, Լիխտենտեյնի և Ջիբրալթարի հավաքականները:
«Վիճակահանությունը մեզ համար վատ չէ: Իհարկե, պետք է հաղթենք՝ անկախ մրցակցից: Բայց Մակեդոնիայի, Լիխտենտեյնի և Ջիբրալթարի դեմ խաղերում, անկասկած, կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Համոզված եմ, որ Մակեդոնիայի, Լիխտենտեյնի հետ հեշտ չի լինելու, բայց հավատում եմ, որ մեր հավաքականն ի զորու է հաղթել խմբում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: