Բացառիկ լուսանկարներ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շինարարությունից
Գիտություն և Մշակույթ«Արմենպրես»-ի ֆոտոարխիվին տրամադրել են բացառիկ լուսանկարներ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շինարարությունից:
Ալ. Թամանյանի նախագծմամբ կառուցված օպերային թատրոնի շենքի գլխավոր ինժեներն է եղել Վարդան Զաքարյանը: Դեռ համալսարանում ուսումնառության տարիներից նա աշխատել է շինարարությունում: 1931-1939 թթ. Զաքարյանն աշխատել է Օպերային թատրոնի շենքի շինարարությունում. սկզբում՝ որպես շարքային տեխնիկ, այնուհետև աճելով դարձել է խոշոր կառույցի գլխավոր ինժեներ, շինարարության ղեկավարի տեղակալ:
Զաքարյանը, տասնամյակներ շարունակ աշխատելով շինարարության բնագավառում, իր խոշոր ավանդն է ունեցել նաև այլ կարևոր շինությունների կառուցման գործում: Նրա անմիջական ղեկավարությամբ են կառուցվել գինու, կոնյակի, քիմիական ռեակտիվների, վիտամինների պահածոների և շատ այլ գործարաններ:
Լուսանկարները տրամադրել է շինարարի որդին Վիգեն Զաքարյանը: