Դանի Ալվեշը որակազրկվել է 3 խաղով
SportՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեշը կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության երեք խաղով:
Պատճառը ֆուտբոլիստի պահվածքն է եղել առաջնության շրջանակներում «Լիոն»-ի դեմ հանդիպմանը:
Այդ խաղում պաշտպանը հեռացվել էր դաշտից 57-րդ րոպեին, մրցավարին վիրավորելու համար:
Արդյունքում Ալվեշը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Մոնպելյե»-ի, «Լիլ»-ի և «Տուլուզ»-ի դեմ հանդիպումները: