00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պերիս Հիլթոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Գեղեցիկ զգեստով Իրինա Շեյքը` Իսպանիայում (լուսանկարներ)Գործադուլ ՇՊՀ ավագ դպրոցում. աշխատակիցներն իրենց պարգևավճարներն են պահանջում (տեսանյութ)Պիզելիի գոլը` լավագույնը Ղազախստանի առաջնությունում (տեսանյութ)Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտիցՈվ է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն ԱբրահամյանըԱԱԾ-ն կարճել է Շմայսի գործըԲենզեմայի գոլը հաղթական էր «Ռեալ»-ի համար (տեսանյութ)Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)ԵՄ գագաթնաժողովին Յունկերը խառնում է աշխատակցուհիներից մեկի մազերը (տեսանյութ)

Պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն: Մենք շուկաների սահմանափակում չունենք, այն առևտրային արտոնյալ ռեժիմները, որոնք արդեն ունենք՝ ԵԱՏՄ անդամակցություն, ԵՄ-ի հետ GSP+, Իրանի հետ ազատ տնտեսական գոտի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ GSP համակարգ, ցույց են տալիս, որ մենք որակյալ արտադրանք ունենալու դեպքում շուկայի խնդիր չունենք: Ամենամեծ խնդիրը շուկայի խնդիրն է, վաճառելու խնդիրն է, այդ իսկ առումով մեր գիծը, մեր հորիզոնը, մեր նպատակը դա է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ, շահութաբեր գյուղատնտեսություն»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2016 թվականի տվյալներով կազմել է 15,9 տոկոս, 2017-ի ցուցանիշները դեռևս ամբողջությամբ չեն հավաքագրվել, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 21,6 տոկոս, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմել է 64 տոկոս, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը՝ 338 հազար մարդ, որը ընդհանուր զբաղվածության 33,6 տոկոսն է: Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում հանրապետությունից գյուղմթերքների արտահումն աճել է 21, ներմուծումը՝ 17 տոկոսով, այսինքն արձանագրվել է արտահանման դրական հաշվեկշիռ: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ցուցանիշները վերցվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որն էլ օգտվել է ՊԵԿ-ի տեղեկատվությունից:

 

Վարչապետ Կարապետյանը կարևորել է արտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել քայլեր ձեռնարկել՝ վիճակագրական ցուցանիշները ճշգրիտ և հստակ ներկայացնելու համար:

Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում աճել են նաև գյուղմթերքի մթերման ծավալները, մասնավորապես՝ պտղի մթերումն աճել է 21 տոկոսով, բանջարեղենինը՝ 11, խաղողինը՝ 1 տոկոսով: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30 տոկոսով: Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Ավելի քան վստահ եմ, որ մենք խաղողի մեծ պահանջարկ ունենք ու խաղող արտադրել ցանկացողների թիվը գնալով աճելու է»,- նշել է վարչապետը:

 

Գյուղատնտեսության նախարարը զեկուցել է, որ մեկնարկել են խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքները, և երկու տարվա ընթացքում կունենանք առկա բոլոր խաղողի այգիների գրանցվածությունը: «Հասցեական կունենանք, թե ով ինչ է արտադրել, որքան և ով է գնել այդ խաղողն ու ինչ արտադրել»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով գյուղոլորտի զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս բնագավառում ընթացիկ տարում պետք է ապահովել զգալի աճ: «Յուրաքանչյուրն իր առջև պետք է ունենա խնդիր, ամբողջը պետք է թվայնացնել: Այս տարի մենք ջրային կառավարմանը հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որքան ավելի գումար լինի՝ ուղղելու ենք ջրային կառավարման ոլորտին: Պետք է հասկանալ, թե առաջնային ո՞ր տարածքում է անհրաժեշտ ջուր, ո՞րտեղ կա կաթիլայինի խնդիր, ո՞րտեղ են առկա գյուղատնտեսության զարգացման ներուժ ունեցող տարածքներ և այլն: Ոչ ստանդարտ լուծումներով այս տարի ջրամատակարարման խնդիրը սկզբունքորեն պետք է փոխել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Իր հերթին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ 2018-ին շուրջ 50 մլն դոլար է ուղղվելու 150 հազար շահառուների ջրի խնդիրը կարգավորելու համար:

 

Զեկուցվել է նաև, որ 2017-ի ընթացքում նախարարությունը ներգրավել է գրեթե 40 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր: Վարչապետը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել միջազգային կառույցների հետ աշխատանքները՝ դրամաշնորհային ծրագրերի ծավալներն ավելացնելու նպատակով: Տեղեկացվել է նաև, որ ընթացքի մեջ են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները Կենտրոնական բանկի և արտասահմանյան գործընկերների հետ: Նշվել է, որ 2017-ի ընթացքում գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 165 միավոր տեխնիկա, ինչը 2016-ի համեմատ ավելի է 2,5 անգամ:

Նախարար Առաքելյանը, խոսելով ընթացիկ տարվա ծրագրերի մասին, նշել է, որ նախարարությունը 2018-ին նախատեսում է շարունակել ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, կաթիլային ոռոգման համակարգերի, սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրերը: Մասնավորապես, ծրագրվում է միայն պետական ծրագրի շրջանակում ինտենսիվ այգիների ծավալն ավելացնել 200 հեկտարով: Մանսավոր հատվածի նախաձեռնությամբ էլ նախատեսվում է հիմնել լրացուցիչ 600 հեկտար ինտենսիվ այգի: Ներկա դրությամբ հանրապետությունում առկա է 2190 հեկտար ինտենսիվ այգի: Ընթացիկ տարում պետական ծրագրով ներդրվելու է 1600 հեկտար կաթիլային ոռոգման համակարգ. այժմ ճշգրտվում են մասնավոր հատվածի կողմից այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Ներդրվելու է նաև 1350 հեկտար կարկտապաշտպան ցանց: 2018-ի ընթացքում իրականացվելու է 2,8 մլրդ դրամի գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիր:

Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ Դավոսում Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետների հանդիպումից հետո արդեն իսկ իր հետ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը:

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս ոլորտում այն խնդիրները, հորիզոնները, որոնք դրել ենք՝ պետք է կատարենք: Գյուղատնտեսությունը մեր երկրի, քաղաքացու կյանքի որակը սկզբունքորեն փոխող ոլորտներից մեկն է: Դրա համար՝ համարձակ առաջ»:

 
Լրահոս
16 Դեկ
Պերիս Հիլթոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Գեղեցիկ զգեստով Իրինա Շեյքը` Իսպանիայում (լուսանկարներ)Գործադուլ ՇՊՀ ավագ դպրոցում. աշխատակիցներն իրենց պարգևավճարներն են պահանջում (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստի գեղեցկուհի կինը (լուսանկարներ)Մանրամասներ 6 տարի առաջ Ջրվեժում հնչած կրակոցների դեպքից (տեսանյութ) Գեղեցկուհի Դակոտա Ջոնսոնը` մարզասրահ գնալիս (լուսանկարներ)Պիզելիի գոլը` լավագույնը Ղազախստանի առաջնությունում (տեսանյութ)Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտիցՈվ է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն ԱբրահամյանըԱԱԾ-ն կարճել է Շմայսի գործըԲենզեմայի գոլը հաղթական էր «Ռեալ»-ի համար (տեսանյութ)Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)ԵՄ գագաթնաժողովին Յունկերը խառնում է աշխատակցուհիներից մեկի մազերը (տեսանյութ)Հմայիչ Մելիսա Խիմենեսը (լուսանկարներ)Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ)Բնակարանային գողություն Իջևանում. կասկածյալը հարևանն է (տեսանյութ) ԱԱԾ-ում այսուհետ թեժ գիծ է գործելու«Չիստկա» քաղաքական դաշտում Միհրան Հարությունյանը 2-րդ հաղթանակն է տոնել MMA-ում Հայկական բանակի «ամենախարիզմատիկ հրամանատարը» Ֆերդինանդ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնացԷջմիածնի քաղաքապետը՝ իր գործելաոճի ու «իրար հետ չբռնող» փաստաթղթերի մասինՆարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ. ԱԱԾ տնօրեն Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ Ինչպես է Արմավիրի «գերխնայող» քաղաքապետը լուծել տոնական զարդարանքի հարցը ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայինՓոխադարձ մեղադրանքներ, թեժ մթնոլորտ. Նկարիչների միությունը նոր նախագահ է ընտրում Ջիգարխանյանի նախկին կինը ուղիղ եթերում ցույց է տվել իր մերկ լուսանկարները«Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն, Մարուքյանն էլ՝ չկայացած գործիչ (տեսանյութ) Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա տղամարդըԻնչպես է ձեռք բերվել Երևանի տոնածառը. բացահայտումներԲուդապեշտում բողոքի ակցիաներ են (տեսանյութ) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կվերապատրաստվի Բելգիայում Դրամի գլխին սև ամպեր են կուտակվումՕզբիլիսը մասնակցել է «Վիլհեմ-2»-ի խաղինԿաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. 2 հոգի բերվել է ոստիկանություն Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Բիշարյանի դուստրը` ՕԵԿ փոխնախագահ. փոփոխություններ՝ կուսակցության ղեկավար կազմումՄուլտֆիլմի դիտումից մինչև ինքնագովազդ. քաղաքապետերը «յուղ են վառում» «Ռեալ»-ի խաղացողները` սուրբծննդյան ընթրիքին (լուսանկարներ) Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարին Փաշինյանի այցից հետո իրավիճակն ավելի է սրվել1993 թ-ից սկսած Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվելԱրթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Սա ուղղակի տնակ չէ. կզարմանաք, երբ տեսնեք` ինչ է այն իրականում Արթուր Դավթյանը գյումրեցի կնոջ սպանության գործով դիվիդենտներ է փորձում հավաքել Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել կուսակցությունների ղեկավարներին
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին«Խայտառակություն ա էլի, մի խոսքով»TOP 50 ռեյտինգային թեկնածուներըԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amՍենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ Բոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել