«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում
ՍպորտԱնգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել է «Տոտենհեմ»-ին:
Այս հանդիպումը այցելության քանակով ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում: «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը այցելել է 81 978 երկրպագու: Այս մասին գրում է Bleacher Report-ը:
Այս ցուցանիշը ռեկորդաային է Պրեմյեր լիգայի պատմության մեջ (սկսած1992թ-ից): Հանդիպումը կայացել է «Ուեմբլի» մարզադաշտում:
Նախորդ ռեկորդը նույնպես սահմանվել է «Տոտենհեմ»-ի տնայի խաղում: Հոկտեմբերին՝ առաջնության 7-րդ տուրում «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը այցելել է 80 827 երկրպագու: