ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Խախտումներ կաթնամթերքի շուկայում. միայն 3 արտադրողի թթվասերն է պիտանի օգտագործման համար

Տնտեսություն

Այսօր հանրությանը ներկայացվեց կաթնամթերքի լաբորատոր փորձաքննության հերթական արդյունքները: Ըստ ուսումնասիրության՝ շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասերից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ սահմանված նորմերին համապատասխանում և սննդում օգտագործման համար պիտանի են «Բիոկաթ» ընկերության թթվասերը, «Թամարա և Անի» ընկերության «Սմետանա Մասլովնա» թթվասերը և «Մարիլա» ընկերության թթվասերը:

Սահմանված նորմերին չեն համապատասխանում և սննդում օգտագործելու համար պիտանի չեն՝ «Չանախ», «Աշտարակ կաթ», «Թամարա», «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը, «Արզնի կաթ» թթվասերային մթերքը, «Բոնիլատ», «Էջմիածին Կաթ» ընկերության «Թթվասեր Մոսկովյան Ընտիր» թթվասերը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց, որ կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները մեր հանրապետությունում մշտապես եղել են. «Խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, բայց պետք է արձանագրել մի բացասական երևույթ, որ մենք չենք ունենում դրական դինամիկա: Ստացվում է՝ մշտապես նկատում ենք, բայց խնդիրները չենք լուծում: Մենք 2017թ. սկզբին դարձյալ ուսումնասիրություն էինք իրականացրել և, փաստացի՝ մեկ տարի անց դարձյալ ականատես ենք լինում նմանատիպ պատկերի: 

Գոնե նախորդ կառավարությունները չէին բարձրաձայնում խնդիրները, իսկ գործող վարչապետն ինքը բարձրաձայնեց թթվասերի անվտանգության խնդիրների մասին, կարծում եմ՝ դա ազդակ էր, որ այս ոլորտը պատշաճ վերահսկողության կարիք ունի: Այդ ինչպե՞ս եղավ՝ հանրային դաշտը, զանգվածային լրատվության միջոցը հասցրեց վարչապետի հայտարարությունից հետո մոնիթորինգ իրականացնել, իսկ պետական մարմինը՝ ոչ»,- ասաց նա: 

Պիպոյանը նկատեց, որ պատկան մարմինները մշտապես խոսում են շատ աշխատանքի մասին, բայց իրավիճակը մնում է նույնը: Սա նշանակում է, որ աշխատանքի արդյունավետության ու մեթոդաբանության հետ կապված խնդիրներ կան: 

«Ես միշտ, բոլորին ասում եմ՝ զգոնություն ցուցաբերեն այն մթերքների հետ կապված, որոնք կեղծման առումով ռիսկային են: Կարագի գինը թանկացավ, բնականաբար, գնի բարձրացմանը զուգընթաց՝ տնտեսվարողն ինչ-որ հնարքներ պետք է մտածի, կարող է, օրինակ, յուղը փոխարինել ավելի էժան բաղադրիչով: Այսինքն՝ տնտեսվարողն, արժեքը նվազացնելու նպատակով, պետք է ավելի էժան բաղադրիչներ օգտագործի: Օրինակ՝ կարելի է թթվասերի փոխարեն մածուն օգտագործել, քանի որ վերջինիս մեջ յուղի տոկոսը ցածր է»,- ասաց սննդաբանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում, երբ տարբեր տիպի խախտումներ են հայտնաբերվել, նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները չեն հետևում անվտանգության կանոններին, այսինքն՝ կարևոր է ոչ միան վերամշակումը, այլև մթերումը: «Օրինակ, եթե մթերել են կաթ, որը պարունակում է անտիբիոտիկ, ցավոք սրտի, վերամշակողը որևէ բան անել չի կարող: Դրա համար կա անվտանգության կառավարման համակարգ, որի մասին մեր կառավարությունը որոշումներ է ընդունում, ժամանակացույցեր հաստատում, հետո տնտեսվարողները չեն ներդնում, նորից ժամանակացույցերը երկարացնում են»,- նշեց Պիպոյանը՝ ընդգծելով, որ «արջի ծառայություն» մատուցելով տնտեսվարողին՝ ոտնահարվում են սպառողների իրավունքները:

Լուսանկարը՝ hetq.am

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված