Ոչ մեծ քանակությամբ ոգելից խմիչքներն օգտակար են ուղեղի համար
ԱշխարհՈչ մեծ քանակություններով գինու և այլ ոգելից խմիչքների գործածումը պաշտպանում է ուղեղը բորբոքումներից և դրա բջիջներին օգնում Է ազատվելու թույներից:
Այդ մասին հայտարարում են կենսաբանները Scientific Reports հանդեսում հրապարակված հոդվածում: «Որպես կանոն, մեծ քանակություններով ալկոհոլի ընդունումը վնասում Է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքին, այլ ոչ թե օգնում Է դրան: Մյուս կողմից, մեզ հաջողվել Է ցույց տալ, որ ոչ մեծ բաժնաչափերով ոգելից խմիչքներն օգտակար են ուղեղի առողջության համար, քանի որ դրանք վերջինիս օգնում են իրեն մաքրելու «աղբից»,- ասել Է Մայքեն Նեդերգաարդը Ռոչեսթերի համալսարանից (ԱՄՆ):
Գիտափորձերի նման արդյունքներն, ինչպես կարծում են Նեդերգաարդը և նրա գործընկերները, վկայում են այն բանի օգտին, որ չափավոր բաժնաչափերով ոգելից խմիչքներն իրոք կարող են մարդուն պաշտպանել Ալցհայմերի հիվանդության, ծերունական թուլամտության զարգացումից և ուղեղի հետ կապված այլ խնդիրներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: