Lurer.com | ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի. 19 հազար եվրո պետբյուջեից՝ հայցվորին
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԿյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում

ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի. 19 հազար եվրո պետբյուջեից՝ հայցվորին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակչուհի Եվգենյա Ֆիդանյանին վճարել 19 000 եվրո՝ 2009թ.-ին նրա իրավունքները խախտելու և ապօրինի կերպով աշխատանքից հեռացնելու համար: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի  34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի  Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

Նշենք, որ Եվգենյան Ֆիդանյանը եղել է Հարկային պետական ծառայության աշխատակից և 2009-ին կոմիտեի նախագահը որոշել է լուծել նրա աշխատանքային պայմանագիրը, որից հետո քաղաքացին դատական հայց է ներկայացրել կոմիտեի դեմ՝ պահանջելով  անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իրեն նախկին պաշտոնում և  բռնագանձել իր միջին աշխատավարձը:

2009-ին վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական: Համաձայն որոշման՝ ՊԵԿ-ը պետք է քաղաքացի Ֆիդանյանին իր պաշտոնում վերականգներ և հարկադիր գործազրկության (2009 թ. փետրվարի 23-նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատված) դիմաց նրան վճարեր 1,197,748 դրամ աշխատավարձ: Գումարը վճարվել է քաղաքացուն, սակայն նրա պայմանագիրը չի վերականգնվել: Այնուհետև քաղաքցին դիմել է ՄԻԵԴ, որից հետո գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:

Դիմումատու Եվգենյա Ֆիդանյանը պահանջել է 26 մլն 535 հզր ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ևս 800.000 ՀՀ դրամ՝ դատարանի համար արված ծախսերի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի՝ նյութական վնասի դիմաց՝ 14.165 եվրո, ոչ նյութական վնասի դիմաց՝ 3600 եվրո, ծախսերի դիմաց՝ 1300 եվրո:

Նշենք, որ այս տարվա ընթացքում ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի կայացրել է 6 վճիռ: 

Հավելենք՝ դեռևս 2016 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել էր ՄԻԵԴ-ին վճարվելիք գումարներին: Նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը՝ քննարկել և հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել Եվրադատարանի վճիռների արդյունքում. «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,- իր զայրույթն էր արտահայտել նախկին վարչապետը:

Սոնա Հարությունյան

դիտվել է 3087 անգամ
Լրահոս
18 Օգոս
Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե ՀովհաննիսյանՀյուսիսափայլը՝ տիեզերքից (լուսանկարներ) Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել ՍիրիաՊուտինը մասնակցում է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանեկան արարողությանը Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն Հայտնի է, թե երբ իր նորամուտը Իտալիայի առաջնությունում կնշի ՌոնալդունՔայլի Ջենները՝ Vogue-ի էջերին հայկական դրոշի պատկերով հանդերձանքով Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Ջենովայում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 41-ի Kinder շոկոլադի գովազդից հայտնի տղան արագորեն «նվաճում» է համացանցը (լուսանկարներ) Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի մոդելի հետ Անցումային արդարադատության վերաբերյալՌոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըԳեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԵրևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինԵթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ Որևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԼուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզումՈստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ շարքային. Արմեն ԱշոտյանՄեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր ԳևորգյանԼեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Օգտատերերը հայտնում են Թվիթերի աշխատանքի խափանման մասին Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Ռոնալդուի ընտանեկան հանգիստը (լուսանկարներ)Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 324 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը». հեղափոխության երկրորդ փուլը սկսված էՏեսահոլովակի պրեմիերա. Թինա Քեյ՝ «Папа» «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Չելսի»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ինչ նպատակով է օգտագործել Արմեն Մուրադյանը մոր հուղարկավորության ծաղկեպսակների գումարըՉփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա․ Շարմազանովը դիմել է Փաշինյանին Երևանի ավագանի կընտրենք սեպտեմբերի 23-ինԱշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ»
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին