Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին 

«Ժամանակ». Ալիևի անսպասելի քայլը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամանագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիեւին անհանգստություն են պատճառել եւ մտավախություն, որ մինչեւ հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ եւ բարդացնել Ալիեւի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության եւ, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության: Թեեւ դժվար է իհարկե միարժեք ասել, որ Ալիեւի հրամանագիրը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտավախություններով, որ հոկտեմբերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:

Մյուս կողմից՝ Ալիեւն իհարկե այդպիսի մտահոգության կամ մտավախության պատճառ թերեւս ունի: Բանն այն է, որ բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ իրավիճակը արտաքին միջավայրում, տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում: Բանն այն է, որ այդ իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաեւ Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:

Դրան զուգահեռ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է նաեւ հարեւան Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարեւոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ եւ հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում, որի, այսպես ասած, մետաստազներ են նկատվում Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով: Իր հերթին հետաքրքիր իրավիճակ է ուրվագծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ Բաքվի գլխավոր դաշնակից դիտվող Ղազախստանի նախագահ Նազարբաեւը բաց տեքստով կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվ լինել տարածաշրջանում, որտեղ մի կողմից՝ Չինաստանն է հարեւան, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի եւ Նահանգների հարաբերությունը բավականին լարված է, եւ Բաքուն մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար: Այդ համատեքստում նաեւ առանցքային է Վիեննայի օրակարգը, որից Բաքուն խուսափում է արդեն մոտ երկու տարի, եւ որը ըստ էության ամերիկյան օրակարգ է՝ թելադրված նաեւ ապրիլյան պատերազմում Բաքվի անհաջողությամբ եւ այդ անհաջողությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու ամերիկյան մտադրությամբ, ինչը սկզբունքորեն կփոխի կովկասյան անվտանգության համակարգը:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահն անկասկած ունի շտապելու կամ մտահոգվելու թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ պատճառներ, եթե այդ ամենին հավելենք նաեւ անմիջապես Բաքվի իշխանության միջանցքներում միջկլանային խնդիրները՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտանիքում:

Արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիեւի հրամանագիրը հետաքրքիր է դառնում նաեւ այն իրողությանը զուգահեռ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում փաստորեն ժամանակացույցով բերվում են Հայաստանում գրեթե նույն բնույթի իրողություններին զուգահեռ: Ապրիլի 9-ին պաշտոնը թողնելու է գործող նախագահը, եւ դրանից հետո Հայաստանում թիվ մեկ պաշտոնյան դառնալու է վարչապետը, լինելու է նոր վարչապետի եւ կառավարության, այլ կերպ ասած՝ դե ֆակտո նոր իշխանության ընտրություն:

Ալիեւը փաստորեն իր հրամանագրով կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Կա՞ արդյոք, այսպես ասած, խորհրդանշական կապից բացի՝ որեւէ առարկայական-քաղաքական կապ այդ քայլում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Ամենադիտված