00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինԽոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ)

Խաչատրյանին տեսնելու համար Մոնակոյի արքայազնը կիսատ է թողել իր շրջագայությունը. կոմպոզիտորի հանդիպումներն արքայական ընտանիքների հետ

Արամ Խաչատրյանն իր շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երկրների առաջին դեմքերի՝ նախագահների հետ, նրանցից ստացել հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Այս անգամ առանձնացրել է կոմպոզիտորի նշանավոր հանդիպումներն արքայական ընտանիքների հետ:

Հանդիպում Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ

 

 

Կոմպոզիտորը համերգային շրջագայությամբ Բելգիայում է եղել 1960-ին: Եղիսաբեթ թագուհին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել նրա համերգին, սակայն ավարտից անմիջապես հետո Խաչատրյանին են մոտեցել և թագուհու կողմից հանդիպման հրավեր փոխանցել: Սիրով ընդունելով հրավերը՝ հաջորդ օրը մաեստրոն իր կնոջ հետ հյուրընկալվել է թագուհու դղյակում: «Նրանք ջերմ և շատ հետաքրքիր զրույց են ունեցել: Եղիսաբեթ 2-րդը մեծ ներդրում ուներ արվեստի աշխարհում, ինչի մասին է վկայում նաև նրա անունը կրող միջազգային մրցույթը: Նա նաև նվագել է  ջութակ, դասեր է ստացել հայտնի ջութակահար Էժեն Իզայիից: Այդ է պատճառը, որ թագուհին ու Խաչատրյանը մանրամասն զրուցել են արվեստի, երաժշտական ասպարեզում նորամուծությունների, կոմպոզիտորի ստեղծագործական ուղու, Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբերի մասին: Զրուցել են նաև երաժշտության ասպարեզի իրենց ընդհանուր ծանոթների մասին, որոնց թվում էին աշխարհահռչակ երաժիշտներ»,- պատմում է Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Թագուհին նաև փոքր-ինչ տիրապետել է ռուսերենին, ինչի մասին վկայում է նրա մակագրությունը հանդիպումից հուշ մնացած լուսանկարի վրա: Հանդիպման լուսանկարներն այժմ պահպանվում են թանգարանի պահոցում:

Հանդիպում Մոնակոյի արքայազնի հետ

 

 

1973-ին կոմպոզիտորին հրավիրել են Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվել է նրա 70-ամյակը: Հենց այդ շրջագայության ընթացքում նա որոշել է այցելել նաև Մոնակո: Նույն ժամանակ Մոնակոյի արքայազնն իր տիկնոջ՝ աշխարհահռչակ աստղ Գրեյս Քելլի հետ գտնվել է երկրից դուրս, սակայն, կոմպոզիտորի գալստյան մասին լսելով, իր շրջագայությունը կիսատ թողնելով՝ վերադարձել է Լոնդոնից և անմիջապես գնացել այն տունը, որտեղ կանգ էր առել Խաչատրյանը: Արքայազնը ևս շատ արվեստասեր էր, և իր երկրում երկու տարին մեկ կազմակերպել է միջազգային մրցույթներ և փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին ոչ միայն հրավիրել է մաեստրոյին, այլ նաև խնդրել նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պիտի հնչեր փառատոնի բացման արարողությանը:

Հանդիպում Պարսից շահի հետ

 

 

Կրկին համերգային շրջագայությամբ 1965-ին Իրանում գտնվող կոմպոզիտորի նկատմամբ Պարսից շահն իր համակրանքը ցույց է տվել՝ երկրում շրջագայելու համար տրամադրելով իր անձնական ավտոմեքենաներից մեկը: Շահն իր տիկնոջ հետ ներկա է եղել նաև Խաչատրյանի համերգին, որում հնչել է նրա Երկրորդ սիմֆոնիան: Սովորաբար համերգների ավարտին շահն անմիջապես լքել է համերգասրահը, սակայն այս դեպքն առանձնացել է մյուսներից: Շահն ու տիկինը հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, որի արդյունքում 5 բիս է եղել՝ Խաչատրյանը կրկին ու կրկին կատարել է իր ստեղծագործությունները: «Դա բացառիկ երևույթ էր՝ շահի ներկայությամբ այդ քանակի բիսեր դեռ չէին եղել»,- նկատեց Գրիգորյանը:

 Հետո շահն իր տիկնոջ հետ գնացել է ետնաբեմ՝ մաեստրոյի հետ զրուցելու, ինչի մասին վկայում է պահպանվող լուսանկարը: Շահը մաեստրոյին բազմաթիվ նվերներ է տվել, որոնց թվում՝ պարսկական բավականին արժեքավոր երկնագույն գորգ: Խաչատրյանն այն բերել է Մոսկվա՝ զարդարելու իր մոսկովյան բնակարանը:

Հանդիպում Եգիպտոսի նախագահի հետ

 

 

1961-ին, երբ կոմպոզիտորն այցելել է Եգիպտոս, հենց օդանավակայանում նրան դիմավորողների շարքում է եղել նախագահ Գամալ Աբդել Նասերը: Նասերը ներկա է եղել Խաչատրյանի համերգին: Մաեստրոյին է հանձնել նաև երկրի բարձրագույն պատվոգրերից մեկը՝ արվեստի ասպարեզում մեծ ներդրման համար առաջին կարգի պատվոգիր: Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Լուսանկարները՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից

 

դիտվել է 2583 անգամ
Լրահոս
25 Հուն
Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էՖեդերերի հաղթարշավը ընդհատվեցԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Կրակագույն բիկինիով Բելլա Հադիդը հիացրել է իր շքեղ կազմվածքով (լուսանկարներ) Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունըՊոգբայի համար այս աշխարհի առաջնությունը կարող է լինել վերջինը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին (տեսանյութ)Լուսինե Թովմասյանի և ամուսնու սելֆին Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինՃապոնիա-Սենեգալ 2:2 (տեսանյութ)Խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ) Մխիթարյանը հանդիպում է հայ գործարարի դստեր հե՞տ (լուսանկարներ)Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. կասկածյալը բանկի աշխատակցի համաքաղաքացին էԱսկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն (տեսանյութ) Նախարարները բլոտ են խաղում (լուսանկար) ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ) ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց գողեր որտե՞ղ չկան. վարչության անդամՈվ դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն էՆաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Անգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)Նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներԽոշոր ավտովթար. կան վիրավորներԿարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է Ըստ ձեզ՝ ի՞նչ պիտի անի իշխանությունը ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ չի անում «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ) Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Հայտնաբերվել է դիԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ Արայիկ Հարությունյանի կոչը՝ հեռուստաընկերություններինՀայկական նոր բիզնես կենտրոնի արտաքին դիզայնը «քոփի» է արվել Թաթարստանից (ֆոտո) «Խուլ ու համրերը» պահանջում են միության նախագահի հրաժարականըՍուրբ գիրքն ամեն օր Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու Թուրքիան ընտրում է նախագահ և օրենսդիր մարմին Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբաններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՕրվա աստղագուշակԴոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com «Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՄոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՄանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա Բաբլոյանին