Lurer.com | «Պոռնոներդ կքցեմ պոռնո բազայի մեջ…». Լոռեցին նախկին ընկերուհուց գումարներ է շորթել՝ սպառնալիքներով
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանի ավագանի կընտրենք սեպտեմբերի 23-ինԱշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ» Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին «Բարսելոնա»-ն Իսպանիայում առաջին ակումբն է, որը հանդես կգա չեմպիոնական տարբերանշան ունեցող մարզահագուստով (տեսանյութ)Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)«Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԼուիս Սուարեսի ու Puma-ի համագործակցությունը մուլտֆիլմի տեսքովՄխիթարյանը աջակցել է քաղցկեղով հիվանդ փոքրիկին

«Պոռնոներդ կքցեմ պոռնո բազայի մեջ…». Լոռեցին նախկին ընկերուհուց գումարներ է շորթել՝ սպառնալիքներով

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Դավիթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

27-ամյա Դավիթ Մ.-ին մեղադրանք էր առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթն իր նախկին ընկերուհուն՝ Գերմանիայի Բեռլին քաղաքում բնակվող Լիա Թ.-ին (անունը փոխված է) արատավորող՝ նրա մերկ լուսանկարը և անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Լիա Թ.-ից պահանջել է 600 եվրո: Երբ Լիան չի կատարել այդ պահանջը, Դավիթը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին «Ֆեյսբուքում» էջ է բացել, որտեղ տեղադրել է Լիայի մերկ լուսանկարը:

Այն ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու սպառնալիքով Դավիթը նորից Լիայից պահանջել ու դեկտեմբերի 12-ին բանկային փոխանցումով ստացել է 600 եվրո գումար:

Ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև գործի նախաքննության ընթացքում Դավիթ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա ցուցմունք է տվել, որ դեռ ուսանողական տարիներից՝ 2008 թվականից ճանաչում է Լիա Թ.-ին: Իրենց հարաբերությունները գնալով լրջացել ու խորացել են:

2012 թվականին ինքն աշխատելու նպատակով մեկնել է Եվրոպա, իրենց հարաբերությունները  շարունակվել են:

2014 թվականին ինքը վերադարձել է Հայաստան, զբաղվել է Լիայի փաստաթղթերը կարգավորելու հարցով, որպեսզի ընտանիք կազմեն ու միասին մեկնեն Եվրոպա:

Այդ ընթացքում Լիան սովորելու նպատակով մեկնել է Գերմանիա, ինքը մնացել է Հայաստանում:

Գերմանիայից Լիան պարբերաբար իրեն գումարներ է ուղարկել:

Իր մոտ կասկածներ են առաջացել, որ Լիան Գերմանիայում շփվում է տարբեր տղամարդկանց հետ: Համոզվելու համար ինքը նրան «պրովոկացիոն» հարցեր է տվել՝ ասելով, թե տեղյակ է, որ նա ուրիշ տղամարդու հետ կապ ունի: Ասել է նաև, թե ինքը Գերմանիայում «մարդ ունի», ումից ստանում է տեղեկություններ Լիայի մասին, նույնիսկ կարողացել է  լսել նրա հեռախոսային խոսակցությունները, բայց ցանկանում է, որ Լիան ինքը խոստովանի:

Շատ փորձերից հետո վերջապես Լիան «մեղայականով» ասել է, թե իրականում Գերմանիայում ինչ-որ թուրքի հետ է կապվել: Խոստովանել է նաև, որ ունեցել է հնդիկ ընկեր:

Ինքը այդ «մեղայականից» հետո Լիայի հետ կապը խզել է: Ասել է, թե իրենք կարող են կապ պահպանել միայն որպես ծանոթներ, քանի որ ինքն արդեն հանդիպել է իր ապագա կնոջը:

Ըստ ամբաստանյալի՝ Լիան ամեն գնով փորձել է իրեն պահել կողքին, նույնիսկ բառացի գրել է. «Ես գիտեմ՝ ինչ հայացքով ես կյանքին նայում, դու ինձ չես ուզի, գոնե եղիր իմ սիրեկանը»:

Ինքը Լիային պարզ հասկացրել է, որ նման բան լինել չի կարող:

Հետո, ըստ ամբաստանյալի, «կատարվել է այն, ինչ տեղի է ունեցել՝ Լիան սարքել է իր գլխին…»:

Նա բողոք է ներկայացրել իր դեմ: Լիան է իրեն հայտնել այդ մասին՝ ասելով՝ սենց-սենց բան եմ արել, եթե դու հենց հիմա մեկնես Մոսկվա, դիմումը հետ կվերցնեմ, հակառակ դեպքում ապացույցներ եմ սարքելու, որ դու ինձ նման բաներ ես արել…

Լիան իրեն ասել է, թե բողոքելու է՝ իբր ինքը ահաբեկիչների հետ կապ ունի, տանը ատոմային ռումբ է սարքում ու նման անհեթեթ բաներ: Ինքը բանի տեղ չի դրել: Իր կարծիքով՝ այդ ամենի պատճառը Լիայի խանդն ու էգոիզմն են:

Իրենց առերեսման ժամանակ Լիան պնդում էր, թե գումարը չի ուզում, ուզում է, որ իրեն նստեցնեն:

Ըստ Դավիթի՝ Լիան իր անունը «պղծում է»՝ ասելով, թե ինքը սպառնացել է նրա քրոջը սպանել, մինչդեռ ինքը միշտ ձգտել է «մարդուն  դաստիարակել, որ արժանապատիվ մեծանա»:

Դավիթը պնդել է, թե Լիան սեփական նախաձեռնությամբ է ուղարկել 600 եվրոն, որպեսզի իրեն կախման մեջ գցի, պահի կողքին:

Ինչ վերաբերում է իր էլեկտրոնային փոստի հասցեից Լիային ուղարկված նամակներին, ապա, ըստ Դավիթի, դրանք ինքը չի ուղարկել, այլ Լիան է սարքել համակարգչային ծրագրով…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 27048 անգամ
Լրահոս
18 Օգոս
Երևանի ավագանի կընտրենք սեպտեմբերի 23-ինԱշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ» Թիրախավորված ստուգումներ են իրականացվում Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում. «Ժողովուրդ» Ընտրակաշառք տալը քրեականացվեց. «Ժողովուրդ» ՌԴ-ում ծանր են տարել ՀԿԵ-ում ստուգումները. «Հրապարակ»«Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյան ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է. «Հրապարակ»ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է. «Հրապարակ»Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ կանանցից ավելի խելացի են Ամենալավ բնական միջոցը՝ օդը թարմացնելու և տրամադրությունը բարձրացնելու համար․ արագ է և էժան Ինչպիսի՞ տղամարդիկ են ձեզ դուր գալիս՝ ըստ հորոսկոպի նշանի «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան Հանրահավաքից հետո վարչպետ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 2-րդ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 1-ին Բացահայտվել է հանցագործության 68 դեպք Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբՈստիկանները Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել Փրկարարները հոսանքազրկել են վթարված մեքենան Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ՀՀ վարչապետը կառավարության 100 օրվա պաշտոնավարման ձեռքբերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը Առինջ գյուղում տեի ունեցած վթարից տուժածներ չկան ՀՀ վարչապետը համարում է, որ Ղարաբաղյան հարցով Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ի նոր բացահայտումը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ամփոփում է տնտեսական ձեռքբերումները. արձանագրվում են տնտեսական ակտիվության և ներգաղթի բարձր ցուցանիշներ Սաշիկի որդու կատարած հանցանքի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներՈստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնում ֆինանսական չարաշահման եւ յուրացման դեպք է բացահայտվել Հանրահավաքը՝ ուղիղ միացմամբԻ՞նչ նպատակ են հետապնդում ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքը. Եվրոպական միության աջակցությամբ բացվել է «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Թիան Էրլունին ՀՀ վարչապետի համար ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի հաղթանակած քաղաքացին է «Բարսելոնա»-ն Իսպանիայում առաջին ակումբն է, որը հանդես կգա չեմպիոնական տարբերանշան ունեցող մարզահագուստով (տեսանյութ)Ես խնդրում եմ օտարերկրյա պետություններին վարաբերող որևէ սիմվոլիկա չլինի․ ՎարչապետԹեստ-դրայվ՝ կանանց ձևով. չինուհին վնասել Է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել. տեսանյութ Բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներները․ Նիկոլ ՓաշինյանԿԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանն Արցախի փողոցից երթով շարժվում է Հանրապետության հրապարակ․ ՈւՂԻՂ Իտալիայի հրաշքներից մեկը՝ Պիզայի աշտարակը ( լուսանկարներ, տեսանյութ)Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին