Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը համալրեց «Արցախ»-ի կազմը
СпортՀայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Էմիլ Եղիազարյանը համալրեց «Արցախի» կազմը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանի հետ: Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի Մ 21 հավաքականի կազմում, իսկ նախկինում խաղացել է «Բանանց» ակումբում:
Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի 14-րդ տուրից հետո «Արցախ»-ը 31 միավորով երկրորդ տեղում է: 32 միավորով առաջատարը «Լոռի» ակումբն է: Առաջին խմբի հանդիպումները կվերսկսվեն մարտին: «Արցախը» մարտի 5-ին արտագնա խաղում կխաղա «Լոռի»-ի հետ: