Սուսերամարտի Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի են
ՍպորտԵրեւանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցեց 100 մարզիկ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան տղաների մրցապայքարում՝ խոցասուսեր` Էդուարդ Օվիկյան, Աբրահամ Սարգսյան, Գրիգոր Մնացականյան եւ Վահագն Գրիգորյան, ճկասուսեր` Արմեն Դալլաքյան, Պարգեւ Ստեփանյան, Հենրիկ Բալիկյան եւ Համլետ Մխոյան, թրասուսեր` Լեւոն Քերոբյան, Էդուարդ Բաղյան, Վահան Նազարեթյան եւ Կարեն Հակոբյան:
Աղջիկների մրցապայքարում՝ խոցասուսեր` Նաիրա Համազասպյան, Ինեսա Բաբախանովա, Սվետլանա Նազարյան եւ Անժելա Հախնազարյան, ճկասուսեր` Անահիտ Ալոյան, Սեդա Գեւորգյան, Սիլվա Ղազարյան եւ Կալիպսե Թորոսյան: