«Դա սարսափելի էր». Դակոտա Ջոնսոնը՝ նոր ֆիլմում էրոտիկ տեսարանների մասին
ԼուսանկարներՕրերս կայացավ տարվա ամենաերկար սպասված ֆիլմերից մեկի պրեմիերան. մեծ էկրաններ բարձրացավ «Ազատության 50 երանգները ֆիլմը»։ Սա միլիարդատեր Քրիստիան Գրեյի և լրագրող Անաստեյշա Սթիլի բարդ հարաբերությունների մասին էրոտիկ ֆիլմի երրորդ և եզրափակիչ մասն է։
Ջեյմի Դորնանին և Դակոտա Ջոնսոնին հեշտ չի եղել երեք տարի անընդմեջ կիրք ցուցադրելը։ Եվ թվում է՝ հիմա նրանք կարող են արդեն շունչ քաշել (իսկ նրանց հետ միասին նաև դերասանի կինը, ով պատրաստվում էր ամուսնալուծվել՝ ֆիլմում մեծ թվով էրոտիկ տեսարանների պատճառով) և ավելի լուրջ գործերով զբաղվել։ Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք դարձել են Հոլիվուդի ամենաճանաչված դեմքերից, իսկ նրանց ամեն քայլը քննարկում են մամուլում։
Վերջին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Դակոտա Ջոնսոնը կիսվել է լրագրողների հետ, թե ինչպես են ֆիլմում նկարահանել բաց տեսարանները։ «Ես իրոք պետք է պատրաստվեի ամեն նոր տեսարանի համար և կոնկրետ իմանայի, ինչ և ինչպես մենք պետք է անենք։ Եվ ամեն անգամվա հետ ավելի հեշտ չէր լինում։ Ես գիտեի, թե ինչի եմ ես գնում։ Իհարկե, նրանք ինձ չեն ստիպում հանել հագուստը, ես ինքս եմ դա ընտրել»,– ասել է Ջոնսոնը։
Նա նաև խոստովանել է, որ Դորնանի հետ իրենք հրաշալի հարաբերությունների մեջ են, իրենք սովորել են զգալ մեկը մյուսին, և այդ պատճառով միասին իրենց ամեն ինչ հեշտ է տրվում։ «Բարեբախտաբար, միասին մեզ շատ հանգիստ էր, մենք իրար հետ անվտանգ և պաշտպանված էինք զգում, բայց միևնույնն է, դա վախենալու էր»։