Lurer.com | Որն է լինելու Նախագահի հիմնական գործառույթը. սահմանադրագետ
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

Որն է լինելու Նախագահի հիմնական գործառույթը. սահմանադրագետ

Օրերս Կառավարության նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Մամուլը գրում էր, որ օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադ­րական ակտը: Չնայած Սահ­մանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգու­թյան խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սահմանադրագետ Վարդան Այվազյանն, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտն օրենքով հնարավոր է սահմանել. «Սահմանադրությունն ասում է երեք փոխվարչապետ պետք է լինի, իսկ երեքից մեկը կլինի առաջին, երկրորդ կամ երրորդ՝ օրենքով կարգավորվող խնդիր է և հակասահմանադրական ոչինչ չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օրենքի մասին հստակ կարելի է խոսել պաշտոնապես ուժի մեջ մտնելուց և ծանոթանալուց հետո միայն:

Նշենք, որ շատերը կարծում են, որ այս քայլը հակասահմանադրական է և կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար. այդ պաշտո­նը նախատեսված է հենց նրա հա­մար: Բայց եթե Կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, նշում են՝ դա կլինի Սահմանադրության երկ­րորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պա­հանջում է Սահմանադրությու­նը կառավարության բոլոր ան­դամների համար:

Խոսելով այս մասին, սահմանադրագետը նկատեց, որ նրանք, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում՝ նախ պետք է փաստեր ներկայացնեն, որ վերջին 4 տարում Կարեն Կարապետյանը Հայաստանում չի բնակվել. «Ընտրական օրենսգրքով բնակության ձևը 4 տարվա կտրվածքով որոշվում է հետևյալ ձևով. 4 անգամ 365 և դրա կեսին գումարած 1 օր: Հստակ թվով ստացվում է 731 օր, և եթե վարչապետ Կարեն Կարապետյանը այդքան ժամանակ գտնվել է Հայաստանում, ապա համարվում է մշտական բնակվող և կարող է դառնալ վարչապետ»,- ասաց սահմանադրագետը՝ խոսակցությունները համարելով անիմաստ, եթե չկան փաստեր, իսկ դա իմանալ կարող են Կարեն Կարապետյանի անձնագրում ֆիքսված տվյալներով:

Այվազյանն, անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական գործիչների արտահայտած դիրքորոշումներին, նշեց, որ դատողությունները հիմնականում փոփոխված սահմանադրությամբ հանրապետության նոր նախագահի կարգավիճակի վերաբերյալ են: 

«Քաղաքական գործիչներն իրենց ցածր իրավագիտակցության շրջանակում թերագնահատում են հանրապետության նախագահի դերկատարությունը՝ նշելով, որ որևէ լուրջ լիազորություն չունի, նշում են որպես երկրորդ ջութակ, իրենից որևէ բան չներկայացնող ինստիտուտ և այլն: Ասեմ, որ Սահմանադրությամբ նշված է բարձրագույն կարգավիճակը որպես պետության գլուխ, և նրա հիմնական գործառույթը Սահմանադրության պահպանմանը հետևելն է: Այս կարգավիճակում նախագահի գործառույթը չհասկանալ և նշել, որ իրենից ոչինչ չի ներկայացնում՝ իրավական առումով առնվազն անգրագիտություն եմ համարում: 

Տեսակետներ են հնչում, որ Իտալիայում, Գերմանիայում ո՞վ է ճանաչում իրենց նախագահին, բոլորը ճանաչում են վարչապետներին: Ասեմ, որ այդ երկրներում նախագահներին չեն ճանաչում, որովհետև դրանք կայացած պետականություն ունեն, և, ըստ ամենայնի, կայացած պետականության սահմաններում նախագահը շատ անելիք չունի: Մեր պարագայում, քանի որ կանգնած ենք պետականության կերտման ճանապարհին, հանրապետության նոր նախագահի դերակատարությունը շեշտակի մեծանում է, և երբ մեզ մոտ էլ լինի նրանց նման կայացած ժողովրդավարական, իրավական պետություն՝ մեզ մոտ էլ կսկսեն նախագահին չճանաչել»,- ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ քանի որ ցանկացած նոր պաշտոնի հետ մեր հասարակությունը ինչ-որ հույսեր է կապում, բնականաբար, նոր սահմանադրության պայմաններում նոր ընտրվելիք նախագահի դերակատարությունը մեծ է և նա երկրորդական ֆիգուր չի կարող համարվել, քանի որ պետության գլուխն է. «Պետությունը համեմատենք ընտանիքի հետ. եթե տան գլուխը՝ հայրն, ունի լուրջ պաշտոն, լիազորություններ և շատ փող, ուրեմն ընտանիքը նրան համարում է ընտանիքի գլուխ, իսկ եթե չունի այս ամենը, ապա նրան ընտանիքի գլուխ չեն համարում: Սա ամենախեղաթյուրված մոտեցումն է, քանի որ պետության գլուխը մնում է պետության գլուխ՝ անկախ նրա դերակատարությունից»,- հավելեց սահմանադրագետը:

Սոնա Հարությունյան

դիտվել է 2618 անգամ
Լրահոս
17 Օգոս
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. «Ժողովուրդ»Հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին. «Հրապարակ» Անվտանգության ընկերությունները իշխանափոխությունից հետո հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»9 պատճառ՝ ինչու պետք է Երկվորյակները լինեն բոլորի կյանքում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու՝ միայն հանցագործներ․ Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիրՏիմատին 35-ամյակի կապակցությամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցԲացահայտվել է հանցագործության 54 դեպք Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց Է գտնվել Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը 41.7 մլրդ դրամ. Հակակոռուպցիոն պայքարը շարունակվում է Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթողԱդրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը (տեսանյութ) Քիմի և Քանյեի 2-ամյա որդու պարը (տեսանյութեր) 12-ամյա երեխան ընդունվել է Մեքսիկայի ազգային միջուկային համալսարան (տեսանյութ) Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)«Պոկերի արքան» 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՊուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականըԿոլիզեյ՝ ամենամեծ ամֆիթատրոնը. հետաքրքիր փաստեր (տեսանյութ, լուսանկարներ)Վաղը 7:00-22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հրապարակի տարածքում «Ռևանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է…». Սէֆիլյան Արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից Ռոնալդուի քույրը նկարել է իր ընտանիքի անդամներին` ռեստորանի պատին (լուսանկար)Ես ներել եմ իմ թերությունները, փորձե՛ք և դուք. VARDA Վանեցյանը «շնորհքով կներխուժի» ՀՖՖ
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին