Ֆուրկադն՝ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
ՍպորտՖրանսիայի ներկայացուցիչ, բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցաշարում:
Փհենչհան քաղաքում շարունակվում է ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: Բիաթլոնի տղամարդկանց 15 կմ հետապնդում ձևում տարածությունն առաջինը հաղթահարեց (32:51.7 արդյունք) Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարտեն Ֆուրկադը: Արծաթե մեդալակիր դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Սեբաստիան Սամուելսոնը (33:03.7 արդյունք) և բրոնզե մեդալ նվաճեց գերմանացի մասնակից Բենեդիկտ Դոլը:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածու՝ 15 մարզաձևերում: