Lurer.com | Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ Տալալաև «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել:

Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Նամակում Բեքչյանը հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհրդի որոշմամբ, հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը, պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարվել և Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել էր օրակարգում: Նա նշել է, որ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:

«Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,- նամակում նշել է Բեքչյանը:

Նա պատմել է, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ապշեցնող իրականության հետ է առերեսվել: «Դրանցից ամենակարևորն այն էր, որ արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ ընտրական գործընթացը հնարավոր չի լինելու առաջ տանել թափանցիկ, արդար ընտրական կանոններով: Անհրաժեշտ չեմ համարում թվարկել դրանց բոլոր օրինակները: Այդ ցավալի և վշտացնող օրինակները ոչ ցանկանում եմ հիշել, ոչ էլ հիշեցնել»,- ասել է Սրբազանը:

Որպես մեկ այլ տխրեցնող փաստ, որին նա առերեսվել է, Բեքչյանը նշել է, որ զգալիորեն նվազել են համայնքում այն հոգևորականների ու աշխարհիկ անձանց թիվը, ովքեր մեծ կամքի տեր են, շատ լավ գիտեն մեր պատմության ու համայնքի արժեքները:

«Վերջին իրադարձությունները մեկ օրվա հետևանք չեն: Ինչ ափսոս, որ այս գործընթացը, որի թիրախում կարծես հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունները, սա երկարատև և ծրագրված արշավի արդյունք էր, որը սկսվեց տեղապահ ընտրվելուս առաջին իսկ օրվանից: Կրկին գործի դրվեցին տխրեցնող, ցավեցնող ինտրիգներ: Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»,- ասել է Բեքչյանը:

Մյուս կողմից նա հույս է հայտնել, որ կատարվածը համայնքի համար ուսանելի կլինի:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նշել է, որ մասնավորապես Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո ստիպված է հեռանալ Ստամբուլից՝ ընդգծելով, որ էությամբ կոնֆլիկտային մարդ չէ:

«Մեր կրոնը խոնարհություն և համբերատարություն քարոզելուց զատ սիրո և խաղաղության կրոն է: Իմ ներկայությունը չպետք է որևէ կերպ ավելի շատ վնաս հասցնի առանց այդ էլ մեծ վնասներ կրած հայ համայնքին»,- նամակում ասել է Սրբազանը՝ ընդգծելով, որ ղեկավարներն ու համայնքն ապագային առնչվող քայլերը պետք է կարողանան անել առանց իր ներկայության:

«Որոշում եմ կայացրել հեռանալ երկրից՝ գալիք շրջանում նոր ծառայության անցնելու նպատակով, աղոթելով երկար ժամանակ հիվանդության մեջ գտնվող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան եղբորս, նրա թանկագին մոր՝ Մարի Մութաֆյանի և ձեր՝ իմ սիրելի հոգևոր եղբայրների համար»,- ասել է Բեքչյանը՝ նամակի վերջում հորդորելով երբեք չկորցնել հավատն ու հույսը:

դիտվել է 1435 անգամ
Լրահոս
17 Օգոս
Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական ավանում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները Հրապարակում հավաքվում ենք մեր սկսած գործը շարունակելու համար. Հայկ ՄարությանԳոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ ՏալալաևՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձ է եղել․ ՊԲ դիրքապահները կանխել են Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները իրավունք ունեն օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով․ Արծրուն ՀովհաննիսյանՄշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային 100 օրը Ռուս սահմանապահները ձերբակալել են հերթական սահմանախախտին Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Օրվա Խորհուրդը«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման Աստղագուշակ` օգոստոսի 17-ի համարՉի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. «Ժողովուրդ»Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն. «Ժողովուրդ»10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը. «Հրապարակ»ԱԻՆ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են. «Ժողովուրդ»Օրեր առաջ գործողություն կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում. «Հրապարակ»Սերժ Սարգսյանին որպես վկա՞ կհարցաքննեն, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. «Ժողովուրդ»Հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին. «Հրապարակ» Անվտանգության ընկերությունները իշխանափոխությունից հետո հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»9 պատճառ՝ ինչու պետք է Երկվորյակները լինեն բոլորի կյանքում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու՝ միայն հանցագործներ․ Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիրՏիմատին 35-ամյակի կապակցությամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցԲացահայտվել է հանցագործության 54 դեպք Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց Է գտնվել Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին