Ավագանու նիստից հետո Մարտին Վարդազարյանին հիվանդանոց են տեղափոխել
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ավագանու նիստում թեժ միջադեպեր են գրանցվում: Արտակարգ դեպքից հետո քաղաքապետարանը որոշեց հատուկ ընթացակարգ մշակել, համաձայն որի` կստուգեն ամեն մուտք գործողի։
Ըստ asekose.am-ի տեղեկությունների` նիստի ընթացքում վատացել է «Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի սիրտը: Վերջինիս տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: