Լևոն Ալթունյանը հետևել է Արտաշատի և Սևանի ԲԿ-ներում ընթացող շինարարական աշխատանքներին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետևել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման և Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ալթունյանը հանձնարարականներ է տվել այս հիվանդանոցների շահագործման հանձնելը ժամանակին ապահովելու ուղղությամբ։
Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացմանաշխատանքները մեկնարկել են 2016թ. հունիսին։
Մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է2018թ. աշնանն ավարտին հասցնել շուրջ 7000ք/մ տարածքի հիմնանորոգման, ժամանակակից սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով հագեցմանաշխատանքները։
2017թվականին շինարարական աշխատանքները շարունակվել և նախատեսվածծավալներով իրականացվել են։
Նույն ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում 2016թ. օգոստոսին մեկնարկել է Սևանիբժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը։ Այստեղ ևս անցածտարվա համար նախատեսված աշխատանքները 100%-ով իրականացվել են։ Սևանիբժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ավարտը ևս նախատեսված 2018թ. աշնանը։