ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Վարչապետն այցելել էՀՀ սփյուռքի նախարարություն

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 13-ին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական  ներուժի  հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի  և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը  խթանող  ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն:  Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա­հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձևավորման խնդրին՝ կարևորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը և մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձևակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի և սփյուռքի նախարարության միջև շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի  առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձևակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել և ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված