Մարտին Վարդազարյանը սրտաբանական կլինիկայում հետազոտություն է անցնում
ՀասարակությունՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը շարունակում է գտնվել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայում` բժիշկների հսկողության տակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում սրտաբանական կլինիկայից տեղեկացրին, որ հիվանդը հետազոտություններ է անցնում, իսկ թե երբ դուրս կգրվի, հստակ տեղեկատվություն չտվեցին:
Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով, որոնք իրենց հետ կոյուղաջրեր էին բերել դահլիճ, այնուհետեւ ավագանու անդամները սկսել էին հրմշտել իրար: Միջադեպիս հետո Մարտին Վարդազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց: