Մարտին Շուլցը հրաժարվեց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից
МирԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը: Այդ մասին քաղաքական գործիչը փետրվարի 13-ին հայտարարել Է Բեռլինում:
«Սա իմ վերջին ուղերձն Է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում,- ասել Է նա:- Սա երբեմն բարդ աշխատանք Է, բայց ես այդ պաշտոնից հեռանում եմ առանց դառնության եւ վիրավորվածության»:
Նրա խոսքով՝ կուսակցության վարչությունը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Spiegel հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու Է ԳՍԴԿ-ի փոխնախագահ, Համբուրգի բուրգոմիստր Օլաֆ Շոլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: