Մարդատար ինքնաթիռը Հավայան կղզիներում վայրԷջք Է կատարել առանց շարժիչի պատյանի
Միացյալ Նահանգերի United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հոնոլուլուի օդանավակայանում բարեհաջող վայրԷջք Է կատարել այն բանից հետո, երբ պոկվել Է դրա շարժիչներից մեկի պատյանը: Այդ մասին հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը:
«Բոինգ-777» հանրանավը կատարում Էր 1175 չվերթը Սան Ֆրանցիսկո – Հոնոլուլու երթուղով, երբ թռիչքի ժամանակ ջարդվել եւ թռել Է աջ շարժիչի պատյանը: Ինքնաթիռում եղել են ավելի քան 370 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ: Սկսվել Է պատահարի պատճառների եւ հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: