Դատապարտյալներին և կալանավորվածներին հեռու կպահեն զենքից, պայթուցիկից ու դանակներից
ПравоԿառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում ներառված է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծ, որն, ի դեպ, չզեկուցվող հարցերի թվում է։
Այս նախագծով Արդարադատության նախաարրությունը սահմանում է այն աշխատանքները, որոնք չեն կարող կատարել դատապարտյալներն ու կալանավորված անձինք։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քանի որ ներկայիս գործող օրենքով հստակ տարանջատված չէ, թե, օրինակ, բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող քաղաքացին այլ գործատուների հետ ինչպիսի աշխատանքային հարաբերությունների մեջ կարող է մտնել, ուստի առաջարկվում է լրացնել օրենքի այդ բացը և հստակ սահմանել, թե բացի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից առաջարկվող աշխատանքից՝ ինչպիսի աշխատանքային այլ հարաբերություններ կարող են հաստատվել այլ գործատուների հետ։
Արգելվող աշխատանքների թվում են նաև դեղորայքի, դեղանյութերի պատրաստման կամ արտադրության աշխատանքները, ինչպես նաև զենքի, թունավոր, պայթուցիկ նյութերի ոլորտում աշխատանքը։