Պիզելին՝ «Ակտոբե»-ի ֆուտբոլիստ
СпортՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պաշտոնապես համալրեց «Ակտոբե»-ի շարքերը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, Պիզելին «Ակտոբե»-ի առաջին ձեռքբերումն է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Պիզելին 2014/15 թվականներին արդեն եղել է ղազախական այս թիմի կազմում` մասնակցել 50 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ:
Մարկոս Պիզելին մինչ այս հանդես էր գալիս Քաթարի «Ալ-Շաբաբ»-ում: