Տեր Մորսը չեմպիոն դարձավ օլիմպիական ռեկորդով
СпортՓհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չմշկասահքի (1000 մետր) չեմպիոնը Նիդեռլանդների ներկայացուցիչն է:
Օլիմպիական խաղերի չմշկասահքի կանանց 1000 մետրի մրցաշարում հոլանդուհի Յորին Տեր Մորսը օլիմպիական ռեկորդով` 1:13.56 արդյունքով դարձավ «սպիտակ խաղերի» չեմպիոն: Երկրորդ տեղում 1:13.82 արդյունքով Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կոդայրան է: Եռյակի վերջում կրկին ճապոնուհի՝ Միհո Տակահին է (1:13.98 արդյունք):