Կողոպտիչը խանութի ցուցափեղկը կոտրելու փոխարեն կոտրել է ընկերոջ գլուխը (տեսանյութ)
VideoՉինաստանի ոստիկանությունը համացանցում հրապարակել է Շանհայի խանութներից մեկի կողոպուտի անհաջող փորձի տեսանյութը:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, կողոպտիչներից մեկը կոտրել է խանութի ցուցափեղկը, իսկ նրա հանցակիցը անհաջող հարված է կատարել և աղյուսը ցուցափեղկի ուղղությամբ նետելիս պատահաբար հարվածել է ընկերոջ գլխին: