Հայաստանի հավաքականի մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
ՍպորտՀայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Յուլյա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ: Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը: