Զիմբաբվեն դյուրացնում է վիզային ռեժիմը Հայաստանի հետ
Արտաքին ՔաղաքականԶիմբաբվեի կառավարությունը դյուրացնում է վիզային ռեժիմը Հայաստանի հետ:
Այս մասին գրում է NewsdzeZimbabwe պարբերականը:
Աֆրիկյան այս պետությունը վիզայի քաղաքականության վերանայման շրջանակում տեղավորել է 29 երկիր: Հայաստանից բացի, այդ 29 երկրների շարքում են նաեւ Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան և այլն:
Փոփոխությունների մասին խոսելով՝ Զիմբաբվեի միգրացիայի պետական վարչության պետ Կլեմենտ Մասանգոն նշում է, որ ձեռնարկված միջոցները դրական ազդեցություն կունենան երկրում տուրիզմի զարգացման վրա: