ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովանանդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Զախարովան նշել է , որ Իլհամ Ալիևի Ադրբեջանում իշխող կուսակցության համագումարում հնչեցրած հայտարարությունները չեն նպաստում լարվածության նվազեցմանը:
«Մոսկվայում տեսել են Իլհամ Ալիևի հայտարարությունները: Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված վիճակում: Այս հայտարարություները ակնհայտորեն չեն օգնում լարվածության նվազեցմանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Զախարովայի խոսքերը Բաքվում «թյուրիմացություն» են առաջացրել:
«Հաշվի առնելով մեր երկրների միջև եղած ռազմավարական համագործակցությունը՝ երկրի ղեկավարի խոսքերի վերաբերյալ նման վերաբերմունքը մենք համարում ենք սխալ»,-ասել է Հաջիևը: