Զարուհին փառք էր, էդ աղջիկն ավելի «ռեմբո» էր, առաջին չափալախն ինքը քաշեց. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Քաղաքական«Ես էդ աղջկան առաջին անգամ էի տեսնում, ա՛յ մարդ, Զարուհին փառք էր, էդի ավելի «ռեմբո» էր: Ուժեղ էլ աղջիկ էր, առաջին չափալախը ինքը քաշեց, բայց կադրերը, որ նայում ես՝ մյուսը ոնց որ իներցիայով խփեց: Դրանից հետո արդեն լավ չէր, սկսեցին քաշքշել իրար, քաշել մազերը: Այ, էդի ոնց որ արջի ծառայություն լիներ»,- անդրադառնալով օրերս Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ-ական անդամների և «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանի միջև տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
«Իրոք կռիվը սարքեց կինը: Չափալախը որ տվեց՝ կռիվը գնաց: Ջայնամ էդ կռիվը եղավ, կարևորը էդ թաղամասի ժողովուրդը էդ հոտից կկտրվի»,- նշեց նա՝ ընդգծելով, որ երևույթը շատ վատ էր:
Տեսանյութը՝ armlur.am-ի