00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինԽոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ)

«Հարազատ ստվերներ». Վախթանգ Հարությունյանը թողարկել է իր 7-րդ ձայնասկավառակը (տեսանյութ)

Մարտի 1-ին, ժամը 19.00-ին, «Գոյ» թատրոնում հաշվետու մենահամերգով հանդես կգա հեղինակ կատարող, երգահան Վախթանգ Հարությունյանը, ով կներկայացնի իր 7-րդ՝ «Հարազատ ստվերներ» խորագիրը կրող ձայնասկավառակը:

Համերգի, ձայնասկավառակի, հայաստանյան երաժշտության ընդհանուր մակարդակի և այլնի մասին զրուցեցինք երգահանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի՞նչ է բեմից լսելու ունկնդիրը, ինչո՞ւ եք համերգն ու ձայնասկավառակն անվանել «Հարազատ ստվերներ»:

-Արդեն քանի տարի է՝ ծննդյանս օրը չեմ նշում, այլհամերգներ եմ տալիսայդ օրը: Համերգ տալու ժամանակ կարողանում եմ ինչ-որ ձևով փոխհատուցել այն մեծ ուշադրության համար, որով շրջապատված եմ: Այս տարին առանձնանում է նաև նրանով, որ թողարկեցի ևս մեկ ձայնասկավառակ, թվով 7-րդը: Խորագիրը «Հարազատ ստվերներ» համանուն երգից է, որը նվիրված է 90-ականների մութ քաղաքին, այն երևույթներին և հուշերին, որոնք կապում են մեզ այս քաղաքի տարբեր անկյուններում, տարբեր փողոցներում գտնվող մարդկանց հետ, և այդ պատճառով երգը կոչվում է «Հարազատ ստվերներ», որովհետև այդ մարդիկ չկան և այդ հարազատության զգացողությունը պարբերաբար ինձ մտովի տանում է այդ անկյունները:

-Այսինքն՝ երգը նաև հիշողություն է:

-Այո՛, 90-ականների հիշողությունը: «Հարազատ ստվերներ»-ը նախապատմություն ունի: Այն մի քանի տարի առաջ նկարահանված «Շքամուտք» ֆիլմի հետ է կապված, երբ պրոդյուսեր Արամ Շահբազյանը ինձ խնդրեց խաղալ այդ ֆիլմում, պատմեց սցենարն, խմորումների արդյունքում հաջորդ օրը երգը գրվեց, այնուհետև մտավ սցենարական կառուցվածքի մեջ:

-Հաճախ ստեղծագործողները չեն առանձնացնում իրենց գործերից որևէ մեկը՝ սիրելով դրանք հավասարաչափ: Փաստորեն, Ձեզ մոտ այդպես չէ:

-Ոչ, ինձ մոտ որոշ առումով վերջիններն, այսինքն՝ ավելի փոքրիկներն ավելի մեծ սիրո տարածք են զբաղեցնում, որովհետև ավելի ակտուալ են ինձ համար՝ հատկապես վերջին ապրումների, զգացողությունների հետ կապված: Շատ երգեր կան, որոնց պարբերաբար անդրադառնում եմ, այնպիսի երգեր կան, որ վերածնվում են, նոր մոտեցմամբ կրկին համերգային ծրագրերում տեղ են գտնում, բայց դա բոլորին չի վերաբերվում: Համերգի առաջին մասում կհնչեն1992 -2018 թթ. երգերից, նաև թաքուն երգեր ունեմ, որոնց դեռևս ոչ մի փաթեթի մեջ չեմ ներառել: Երկրորդ բաժնում կլինեն բացառապես այն երգերը, որոնք այս ձայնասկավառակից են:

-Ո՞վ կլինի Ձեզ հետ բեմում:

-Ինձ հետ կլինեն ֆլեյտահար Նելլի Մանուկյանը և երկրորդ կիթառ Գագիկ Շիբոյանը: Ֆլեյտան գալիս է լրացնելու այն լռությունը, որ ես ինչ-որ չափով պահում եմ: Այն զուգահեռվում է երկու կիթառներին և լրացնում այն բացը, որտեղ ես չեմ խոսելու. հենց այդ լռության մեջ է ֆլեյտան:

-Ո՞վ է այսօր Հայաստանում հեղինակային երգերի սպառողը, երիտասարդները հետաքրքրվա՞ծ են այդ երաժշտությամբ:

-Կարծում եմ՝ հեղինակային երգը բազմաշերտ է և ամեն շերտն իր տարիքային ընկալումների տիրույթն ունի: Նույն երգը կարող է երիտասարդ տարիքում մի կերպ ընկալվել, ինչ- որ տարիքից հետո՝ այլ կերպ: Այդ առումով՝ հեղինակային երգը կարող է տարբեր սերունդների համար ընկալման տարբեր աստիճաններ ունենալ և բոլորի կողմից էլ սիրված լինել, իսկ ինչ վերաբերում է թեմատիկային, ապա ունենք քաղաքացիական, փիլիսոփայական մտորումների շրջանակում գրված երգեր և ամեն մարդ իրենը կարող է գտնել:

-Մեր երաժշտական ասպարեզում դժվար է լավն ու որակովը գտնել, հաճախ ենք հանդիպում ցածրաճաշակ, ոչինչ չասող երգերի, ինչպե՞ս հաղթահարենք այս շրջանը: Շատ է խոսվում այն մասին, որ պահանջարկն է այդ առաջարկը ձևավորել, մեր հասարակությունն իսկապե՞ս դա է պահանջում:

-Հանրության պահանջը ձևավորելու խնդիր կա: Ես ավելի քան համոզված եմ՝ եթե ՀՀ-ում 1 տարի արգելվեն խոտանը, աղճատված, թվացյալ երաժշտությունը, բոլոր տեսակի թուրքական մելիզմներով ողողված ռեստորանները և ամբողջությամբ սկսեն հնչեցնել ճիշտ երաժշտություն, մեր ականջները չլցնեն նման բարբաջով, իրականությունն ամբողջությամբ կփոխվի և այդ պահանջարկ կոչվածն ամբողջությամբ կվերանա: Ես համոզված եմ՝ կա միտում նաև հանրության ճաշակը նսեմացնելու, և այդ միտումը մարդկանց՝ իրենց տեղում չգտնվելու արդյունքում է կամ էլ պարզապես կատարում են ինչ-որ մեկի պատվերը: Չի կարելի ազգն իջեցնել ժողովրդի մակարդակի, ազգը գաղափարախոսություն կրող է, իսկ ժողովուրդը պարզապես կենսական քանակություն է: Հիմա ավելի շատ ժողովրդի այսրոպեական հոգսերով ենք ապրոում, ոչ թե ազգի: Ցավոք սրտի, մենք այսօր գնացել ենք բնակչության պահանջմունքերը բավարարելու ճանապարհով: 5000 դրամանոց բավարարումները բերում են ստորադասելու ու ավելի են իջեցնում նշաձողը: Երբ նյութական արժեհամակարգը մխրճվում է այնտեղ, որտեղ պետք է լիներ հոգևորը, և նյութականացվում է այն ամենը, ինչը պետք է նյութական չլինի, դա մարդուն իջեցնում է, դա ազնվացնելու ճանապարհը չէ:

-Իսկ որտեղի՞ց սկսել փոփոխությունները:

-Առաջինը՝ ամեն մեկն իրենից պետք է սկսի: Երկրորդ՝ իշխանությունները պետք է ձերբազատեն մեզ բոլոր տեսակի ախտերից, որոնք մեզ շրջապատում են: Հրազդանի կիրճը իրավունք ունի՞ արդյոք լցնելու բոլորի ականջներն այդ անորակ երաժտությամբ, իրավունք ունե՞ն արդյոք ՀՀ մայրաքաղաքի տարբեր սրճարաններում հնչեցնելու այդ տեսակի երաժշտություն, թե՞ պետք է ընտրվի այն երաժշտությունը, որը հրամցնելու ենք հյուրին: Մենք գնում ենք Վիեննա և ամենուր Մոցարտ է հնչում: Ինչո՞ւ ռեպ չեն միացնում: Որովհետև Մոցարտը հնչում է այնտեղ, որտեղ Մոցարտ պետք է հնչի: Մենք ունենք ճաշակով երաժշտություն, որը կարող է հնչել ռեստորանում, ինչո՞ւ պետք է անպայման պարենք թուրքամետ երաժշտության ներքո, այդ ո՞ր գենն է արթնացնում այդ ճաշակը:

-Հեղինակ կատարողներն իրենց փոքրաթիվ ռեսուրսով այդ ուղին են բռնել կարծես թե:

-Չէ, ես հասարկությանը կրթելու խնդիր չունեմ, ես իմ ափը լայն բացելու խնդիր ունեմ: Այն ամենն, ինչ անում եմ՝ ազնվորեն կանեմ և կդնեմ այդ ափի մեջ: Հասարակությունն ինքը պետք է պատրաստ լինի դա վերցնելու, սակայն պատրաստ չէ նրա քիմքը: Ինչո՞ւ անդրադարձանք իշխանության անելիքներին. որովհետև ճաշակը բավարարելու ճանապարհը նրա ճաշակը նսեմացնելու ճանապարհն է: Եթե այսպես շարունակվի, ինչպիսի՞ հասարակություն կտեսնենք 20 տարի հետո՝ ստորացած, ստրկացած, բթացած: Սակայն մենք աշխատոմ ենք եւ ի դեմս յուրաքանչյուրի, որի ներաշխարհում զարթոնք է լինում մեր տված կրթական տարրերից, մենք շահում ենք ևս մի քաղաքացի, ևս մի ուղենիշ, ևս մի հնարավորություն՝ գալիքում ունենալու մի լուսավոր կետ: Դա հնարավոր է ստանալ միասնականության պարագայում, որին կարող ենք հասնել և դրա համար է, որշատերը դեռևս ապրում և արարում են այս երկրում:

դիտվել է 714 անգամ
Լրահոս
25 Հուն
Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էՖեդերերի հաղթարշավը ընդհատվեցԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Կրակագույն բիկինիով Բելլա Հադիդը հիացրել է իր շքեղ կազմվածքով (լուսանկարներ) Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունըՊոգբայի համար այս աշխարհի առաջնությունը կարող է լինել վերջինը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին (տեսանյութ)Լուսինե Թովմասյանի և ամուսնու սելֆին Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինՃապոնիա-Սենեգալ 2:2 (տեսանյութ)Խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ) Մխիթարյանը հանդիպում է հայ գործարարի դստեր հե՞տ (լուսանկարներ)Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. կասկածյալը բանկի աշխատակցի համաքաղաքացին էԱսկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն (տեսանյութ) Նախարարները բլոտ են խաղում (լուսանկար) ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ) ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց գողեր որտե՞ղ չկան. վարչության անդամՈվ դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն էՆաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Անգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)Նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներԽոշոր ավտովթար. կան վիրավորներԿարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է Ըստ ձեզ՝ ի՞նչ պիտի անի իշխանությունը ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ չի անում «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ) Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Հայտնաբերվել է դիԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ Արայիկ Հարությունյանի կոչը՝ հեռուստաընկերություններինՀայկական նոր բիզնես կենտրոնի արտաքին դիզայնը «քոփի» է արվել Թաթարստանից (ֆոտո) «Խուլ ու համրերը» պահանջում են միության նախագահի հրաժարականըՍուրբ գիրքն ամեն օր Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու Թուրքիան ընտրում է նախագահ և օրենսդիր մարմին Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբաններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՕրվա աստղագուշակԴոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com «Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՄոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՄանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա Բաբլոյանին