Տաճատ Վարդապետյանը կդառնա ԱԺ պատգամավոր
ՔաղաքականԵրեկ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, և հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Հրայր Թովմասյանը վայր կդնի նաև ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու կհեռանա հարազատ ՀՀԿ-ից:
Ըստ այդմ ՀՀԿ-ն կունենա նոր պատգամավոր: ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է:
Եթե Տաճատ Վարդապետյանը չներկայացնի ինքնաբացարկի դիմում հենց ինքն էլ կդառնա պատգամավոր: Նշենք նաև, որ Տաճատ Վարդապետյանին կուսակցության ցուցակում հաջորդող Վահրամ Մկրտչյանը արդեն զբաղեցնում է ԿԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Վահրամ Մկրտչյանից հետո գործարար, Սամվել Կարապետյանի մտերիմ Հովհաննես Սոֆոյանն է:
Թե ով կդառնա ԱԺ պատգամավոր, ցույց կտա ժամանակը: