Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը
ՍպորտԳերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը:
6 օրյա պայքարից հետո Գերմանիան ունի 9 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 15): Երկրորդ տեղում 6 ոսկե մեդալով Նորվեգիայի հավաքականն է: Նրանք ունեն 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ (ընդհանուր 19): Եռյակի վերջում Նիդեռլանդներն են` 6 ոսկե 5 արծաթե և 2 բրոնզե մեդալներով (ընդհանուր 13):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: