Lurer.com | ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանն ու «Փյունիկ»-ը Վասլիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականըԿոլիզեյ՝ ամենամեծ ամֆիթատրոնը. հետաքրքիր փաստեր (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի քույրը նկարել է իր ընտանիքի անդամներին` ռեստորանի պատին (լուսանկար)Վանեցյանը «շնորհքով կներխուժի» ՀՖՖ

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ

Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:

«Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին», - ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը.

«Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»:

Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան.

«Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն եւ կասկած դրսեւորվի, որովհետեւ ենթադրաբար մյուսները ստել են»:

Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ.

«Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»:

Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ եւ պարողներ, լուսանկարում եւ վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում.

«Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»:

Հիշեցնենք, որ հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն, չնայած մեր խնդրանքի, դեռեւս զերծ է մնում հարցազրույց տալուց:

Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրեց, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել.

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միեւնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջեւ»:

Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծում է՝ վիզաների եւ ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են՝ չէ որ կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործներին:

դիտվել է 5082 անգամ
Լրահոս
16 Օգոս
Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը 41.7 մլրդ դրամ. Հակակոռուպցիոն պայքարը շարունակվում է Երևանն ու «Փյունիկ»-ը Վասլիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթողԱդրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը (տեսանյութ) Քիմի և Քանյեի 2-ամյա որդու պարը (տեսանյութեր) 12-ամյա երեխան ընդունվել է Մեքսիկայի ազգային միջուկային համալսարան (տեսանյութ) Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)«Պոկերի արքան» 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՊուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականըԿոլիզեյ՝ ամենամեծ ամֆիթատրոնը. հետաքրքիր փաստեր (տեսանյութ, լուսանկարներ)Վաղը 7:00-22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հրապարակի տարածքում «Ռևանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է…». Սէֆիլյան Արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից Ռոնալդուի քույրը նկարել է իր ընտանիքի անդամներին` ռեստորանի պատին (լուսանկար)Ես ներել եմ իմ թերությունները, փորձե՛ք և դուք. VARDA Վանեցյանը «շնորհքով կներխուժի» ՀՖՖՔոչարյանին ազատած դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ. ՀՔԾ պետՄխիթարյանի գոլը` մարզմանը (տեսանյութ)Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն Ուժն այն է, երբ քեզ ասում են, որ չեն սիրում, իսկ դու դրանից չես կործանվում. Մադոննան դարձավ 60 տարեկանՀայկ Ալումյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի Վերաքննիչում արված հայտարարությունից մի հատված (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարող են հայտնվել կշեռքի տարբեր նժարներինՍիրուշոյի հայրը՝ ի պաշտպանություն խնամու (տեսանյութ) Դե Խեան նոր առանձնատուն է գնել (լուսանկար)Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ Փաշինյանն ապահովագրում է իրեն. գործընթացը սկսված էԽաչանովը շարունակում է պայքարըՔիմ Քարդաշյանը «թիվ մեկ վտանգ» է ճանաչվել (տեսանյութ, լուսանկար)Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին հարցին Հիմնանորոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող տարածքները Լոպետեգին` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Ռեալ»-ի կրած պարտության մասինՀարցաքնվելու է նաև Սերժ Սարգսյանը․ ՀՔԾ պետՊԵԿ-ը 7 ամսվա ընթացքում հավաքագրել է ամբողջ տարվա համար նախատեսված ավելի հարկային եկամուտ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից պողպատի մաքսատուրքերի բարձրացումը բողոքարկելու Է ԱՀԿ-ում Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը կբողոքարկվի. Հայտարարություն Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն «Ռեալ»-ի անհաջող արդյունքը վերջին 18 տարիների ընթացքում«Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Մոսկվան պատրաստ Է չեղարկել այցագրերը թուրք պաշտոնյաների եւ ձեռնարկիչների համար. ՉավուշօղլուԿառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման համար
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին