00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով

Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական Միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է, որ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը երկու տարբեր բևեռների, դաշտերի միջև այն պարագայում, երբ այդ բևեռների միջև առկա են որոշակի հակասություններ: «Այս առումով կարևոր էր շեշտադրումը, որ Հայաստանը հաջող օրինակ է, թե ինչպես կարելի է համադրել երկու ուղղությունները և օգտագործել այն ոչ միայն սեփական անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի համար, այլ նաև չհակադրել մեկը մյուսին»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա նշեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին հանդես է գալիս որպես  մի հարթակ, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ շեշտադրում են ոչ միայն իրենց անվտանգային առաջնահերթությունները, այլ նաև մատնանշում են այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է իրականացվել իրենց երկրների անվտանգային քաղաքականությունը: Եվ տվյալ պարագայում, ուշադրություն դարձնելով Նախագահ Սարգսյանի ելույթին և հնչեցված հարցերին տրված պատասխաններին, կարող ենք անդրադառնալ այն հարցերին, որոնք առաջնահերթ են Հայաստանի անվտանգային բաղադրիչի համար: «Պարզ է, որ տարածաշրջանի տեսանկյունից շեշտադրվում էին ոչ միայն անվտանգային, այլ նաև արտաքին քաղաքականության գերակայությունները, մասնավորապես այն, ինչ վերաբերվում է Հայաստանի հնարավոր մասնակցությանը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին եվրասիական ինտեգրացիոն ուղղվածության շրջանակներում»,- ասաց Մարկարովը:

Քաղաքագետը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ հստակ շեշտել է, որ առանց Ադրբեջանի իրատեսական մոտեցման անհնար է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Նշվեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ անդրադառնալ առկա հարցերին, սակայն միայն բանականության շրջանակներում, առանց Ադրբեջանի անիրատեսական մոտեցումների, որը իրականության ընկալման հետ խնդիրներ ունի»,- մանրամասնեց Մարկարովը:

Նա Նախագահի ելույթի կարևոր շեշտադրում է համարում այն, որ Թուրքիայի ղեկավարության պահվածքը հասցրել է նրան, որ այդ երկիրը շարունակում է բացասական հարաբերություններ ունենալ գրեթե բոլոր հարևանների հետ, որտեղ Հայաստանը բացառություն չէ: «Հստակ նշվեց, որ այն հանգամանքը, որ Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում չի կարողացել  քաղաքական կամք դրսևորել և կյանքի կոչել նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությոնւները,  ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքականությունը չի կարող իրականացվել նախապայմաններ առաջ քաշելու սկզբունքով»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը, ցուցաբերելով բարի կամք և անցնելով բավականին լուրջ ճանապարհ, կարողացել է Թուրքիային առաջարկել այն, ինչին այդ երկիրը չի կարողացել ճիշտ արձագանքել:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցածելույթում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին: Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

դիտվել է 2037 անգամ
Լրահոս
22 Սեպ
Ալաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենքՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկումԿան խանգարողներ, բզբզողներ, բայց Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ռիհաննան դեսպան է նշանակվելՔաղաքապետի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂUcom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակմանՆիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքներըԿանադայի վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովինԵրևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելուՄենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ ՓաշինյանԵրևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց վարչական շրջաններում Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել. Նիկոլ ՓաշինյանՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ ՄարությանըՎարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրելՓրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածքԼիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի էGALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը» Անկախության 27-ամյակը Երևանում. ՈւՂԻՂ «Տրիոն» մերժեց. ո՞րն է պատճառը Պրեմիերա՝ «Այն իրոք շատ սպասված էր». Սյուզաննա Մելքոնյան Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում». ՀՀ անկախությունը չճանաչած 3 երկրներից 1-ը շնորհավորական ուղերձ է հղելԱգուերոն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետՀայտարարում եմ՝ նման բան չի եղել. Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին
Ամենադիտված