«Ուրարտու»-ն շարունակում է անպարտելի մնալ
СпортՀայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում կայացավ ևս մեկ հանդիպում:
Ա լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 106-68 հաշվով առավելության հասավ «Գրանդ սպորտի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էդգար Բաբայանը, ով վաստակեց 54 միավոր:
Տուրի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին: «Շիրակ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Արցախ»-ին: