9 կարմիր քարտ՝ մեկ խաղում (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայի առաջին դիվիզիոնում «Վիտորիա»-ի և «Բահիա»-ի միջև հանդիպումն ավարտվել է սկանդալով: Մրցավարը ստիպված է եղել ցույց տալ 9 կարմիր քարտ և վաղաժամ ավարտել հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է uk.reuters.com-ը
«Բահիա»-ի ֆուտբոլիստների իրացրած արդյունավետ 11 մետրանոցից հետո խաղացողի ցուցադրած պարը սադրել է մրցակցի ֆուտբոլիստներին. արդյունքում զանգվածային բախում է տեղի ունեցել: Մրցավարը հյուրերի երեք ֆուտբոլիստի է հեռացրել դաշտից, ևս երկուսին՝ «Վիտորիա»-ից: 2 րոպե անց մրցավարը թիմերից կրկին մեկական ֆուտբոլիստ է հեռացրել:
Երկրորդ խաղակեսում «Վիտորիա»-ի կամզում հերթական հեռացումներն են գրանցվել, արդյունքում թիմը մնացել է 6 հոգով և մրցավարը ստիպված է եղել 1:1 հաշվի ժամանակ դարդարեցնել հանդիպումը:
Ֆուտբոլի կաննոնների համաձայն՝ հանդիպումը չի կարող շարունակվել, եթե թիմերից մեկի կազմում ֆուտբոլիստների քանակը 7-ից պակաս է: