Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 5:3 հաշվով հաղթել է «Բետիս»-ին:
Հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել նաև Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար մադրիդյան թիմի կազմում սա 264-րդ խաղն էր, որում խփում է մեկ կամ ավելի գոլ: Գոլ խփած խաղերի քանակով Ռոնալդուն հավասարվեց Ռալուին, ով մինչ այս թիմի պատմության ռեկորդակիրն էր այս ցուցանիշով:
Ռոնալդուն 2009թ.-ից Մադրիդում հանդես գալու շրջանում 431 գոլ է խփել 423 խաղում, Ռաուլը՝ 1994-2000թ-ի ընթացքում 322 գոլ է խփել 738 խաղում: