00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

ՌՀՄ մամուլի ծառայության պարզաբանումը Ռուբեն Գրիգորյանի հայտարարության մասին

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության  պարզաբանումը համացանցում քաղաքացի Ռուբեն Գրիգորյանի՝ իրականությունը խեղաթյուրող  հայտարարությունների վերաբերյալ.

Վերջին շրջանում ինչպես հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարների, այնպես էլ մեր հանրության շարքային անդամների կողմից հաճախակի են դարձել ՌՀՄ դիմումները՝ կապված ոմն Ռուբեն Գրիգորյանի ճղճիմ հրապարակումների հետ, որտեղ արդեն որերորդ անգամ իր  տգեղ վարքով վերջինս արժեզրկում է մեր եկեղեցու, երկրի, մեր համայնքի, իսկ այժմ նաև ՌՀՄ բարի համբավը: Ժամանակին այդ քաղաքացին հռչակվեց նրանով, որ համացանցում սկսեց Հայ առաքելական եկեղեցու հասցեին կոպիտ և վիրավորական ուղերձներ տարածել:

Երեք տարի առաջ նա քիչ էր մնում պատմության մեջ մտներ որպես «հայկական Հայր Գապոն»՝ փորձելով հայ երիտասարդների մի խմբի հետ Մոսկվայի քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված երթ նախաձեռնել իր գրասենյակից դեպի հայկական եկեղեցի: Այն ժամանակ  ՌՀՄ միջամտության և հեղինակության շնորհիվ հնարավոր եղավ  խուսափել  բացասական հետևանքներից, որոնց կարող էր բերել  Գրիգորյանի ծրագրած սադրանքը:

Հավանաբար, մանկությունից փառքի մասին երազող, բայց դրա համար անձնական բավարար կարողություններ չունեցող քաղաքացի Գրիգորյանը  դեռ այդ պահից սկսած բաց չի թողնում իր անձի  նկատմամբ ուշադրություն գրավելու հնարավորությունը՝ օգտագործելով  այնպիսի անուններ, ինչպիսիք են Արա Աբրահամյանը, Լևոն Հայրապետյանը և այլն: Ակնհայտ է, որ քաղաքացի Գրիգորյանի ձանձրալի պասկվիլներն այդպես էլ կկորչեին անհայտության մեջ, եթե դրանք չսկսեին ակտիվորեն տարածել ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հավանաբար, կիսում են «բարոյականության ջատագով» Գրիգորյանի հայացքները: Նպատակային լսարանի հետ երկխոսության համար քաղաքացի Գրիգորյանը, թերևս, կարող է իր ուղերձներն այսուհետ կատարել ադրբեջաներենով:

Զարմանալի չէ, որ Ռուբեն Գրիգորյանին, որի սեղանի գիրքը, ըստ իր իսկ լուսանկարների, «Ղուրանն» է, դուր չի եկել այն փաստը, որ Արա Աբրահամյանի միջոցներով վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ Երևանում կառուցվեց Ռուս ուղղափառ եկեղեցու նոր տաճար: Նրան նաև դուր չի գալիս, որ Արա Աբրահամյանը ծնվել է Մալիշկա գյուղում և ռուսերեն վարժ չի խոսում: Դա, ըստ այդ նախանձից և չարությունից մթագնած  փոքրիկ մարդուկի՝ ուղղակի ծանր հանցագործություն է Արա Աբրահամյանի կողմից, ով մեկ օրվա ընթացքում հասցնում է այնքան կարևոր ու պիտանի գործ անել, որքան քաղաքացի Գրիգորյանն իր ապրանքադրամային սահմանափակ մտածողությամբ ամբողջ կյանքում երազել չի կարող:

Ըստ այդմ, երկրորդ խորհուրդը քաղաքացի Գրիգորյանին. Արա Աբրահամյանի գործունեության մասին տեղեկատվություն  պետք է քաղել ոչ թե նախանձից և չարությունից մթագնած սեփական երևակայությունից, այլ  սկզբնաղբյուրներից՝ օրինակ ՌՀՄ կայքէջից (www.sarinfo.org), որտեղ արդեն երկու տասնամյակ  տեղադրվում է ճշմարտացի, փաստերով հիմնավորված տեղեկատվություն:

Տեղեկատվություն, որը գիտեն և հաստատում են տասնյակ հազարավոր մարդիկ: Դրանք Բաքվից և Սումգայիթից Երևանում  Արա Աբրահամյանի կողմից  բնակարաններ ստացած փախստականներն են, արդեն 20 տարի Երևանում գործող բարեգործական ճաշարանում ամեն օր որակյալ սնունդ ստացող մեր չքավոր քաղաքացիները, աֆրիկյան գերությունից ազատագրված օդաչուներն ու նավաստիները, Մոսկվայի բուհերում հայոց լեզուն ուսումնասիրող ուսանողները, ովքեր Արա Աբրահամյանի աջակցությամբ ամեն տարի վերապատրաստվում են Հայաստանում, ինչպես նաև հայ գիտնականները, կոմպոզիտորները, նկարիչներն ու գրողները, ովքեր Հայաստանում անցկացվող ամենամյա  մրցանակաբաշխություններում  ՌՀՄ  մրցանակների են արժանանում, Ռուսաստանի և Հայաստանի գյուղերում հրդեհի պատճառով  տանիքը կորցրած ընտանիքները, տեսողական խնդիրներ ունեցող շնորհալի երաժիշտ-կատարող աղջիկը, ով Արա Աբրահամյանի աջակցությամբ  2018 թվականը  դիմավորեց նոր բնակարանում:

Արա Աբրահամյանի բարեգործությունների և հայանպաստ գործունեության մասին կարող են վկայել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարները, որոնց Արա Աբրահամյանը ներգրավում է  հայաստանանպաստ գործունեության մեջ, Հայաստանի և Արցախի ավելի քան 1000 դպրոցների աշակերտները, ովքեր մասնակցում են «Երգը՝ բարեկամության կամուրջ» ամենամյա փառատոնին, հասարակական, քաղաքական, մշակույթի և սպորտի  գործիչները, ինչպես նաև պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները:

Ինչ վերաբերում է քաղաքացի Գրիգորյանին, մենք վստահ ենք, որ իր մեքենայությունների համար նա պատասխան կտա օրենքի առաջ, իսկ հասարակության ուշադրությունը շեղելու նրա փորձերը նույնքան անհեռանկարային են, որքան Հայ առաքելական եկեղեցին պարսավելու իր իսկ վերջին փորձերը:

դիտվել է 1295 անգամ
Լրահոս
21 Հուն
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ) Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ)
Ամենադիտված