00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ«Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում»

«Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է: Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերությունը պատկանում է Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան), ով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակի» ֆիգուրատներից մեկն էր:

Դժվար է ասել, թե Գալիցկիի ընկերության ակտիվների վաճառքն ինչքանով է պայմանավորված այս հանգամանքով, սակայն գործարարը ակնհայտ ափսոսանքով է խոսում տեղի ունեցածի մասին` ասելով, թե շատ բարդ որոշում է կայացրել:

Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ: Խոսքը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերության եւ Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախի»՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մասին է: Առհասարակ պարզ չէ բանտում վերջերս մահացած Լեւոն Հայրապետյանի բիզնեսների եւ ֆինանսների ճակատագիրը:

Իհարկե, հիմքեր չկան պնդումների համար, որ հայ մեծահարուստներն ու նրանց բիզնեսները Ռուսաստանում պրոբլեմների մեջ են հայտնվում էթնիկական հատկանիշի կամ ազգային խտրականության հիմքով:

Ավելի շուտ կարծում ենք` Ռուսաստանում բիզնես միջավայրը դարձել է անտանելի` մի կողմից, Ռուսաստանի ավտորիտար իշխանության կոշտ, ըստ էության` բանդիտական քաղաքականության, պետական բեսպրեդելի, մյուս կողմից` արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով: Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը խոշոր նախագծեր են իրականացնում Հայաստանում` կարծես թե, որոշակիորեն ապահովագրելով իրենց կապիտալը կանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակներից:

Ռուսաստանում ձեւավորված ոչ բարենպաստ տնտեսական կոնյուկտուրայի համատեքստում որոշակի առաքելություն կարող է վերապահվել Կարեն եւ Սամվել Կարապետյանների ստեղծած «Ներդրողների ակումբին»: Այս ինստիտուտն, ըստ էության, չկարողացավ կատարել այն գործառույթներն, ինչի համար ստեղծված էր ի սկզբանե: Հայաստան այդպես էլ չմտան խոշոր ներդրումներ, որոնք նշանակալի դեր կունենային Հայաստանի տնտեսության համար: «Ներդրողների ակումբը» չդարձավ նաեւ այն արդյունավետ գործիքը, որ միջոցով պետք է լեգիտիմացվեին եւ դրսեւորում ստանային Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները: Այնուամենայնիվ, «Ներդրողների ակումբն» որոշակի ձեւավորված հարթակ է, որը Ռուսաստանի շուրջ ձեւավորված այսօրվա ոչ բարենպաստ միջազգային եւ տնտեսական համատեքստում կարող է լուծել` մի կողմից, հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ապահովագրման, մյուս կողմից` Հայաստանի տնտեսության զարգացման հարցեր: Եթե ռուսաստանահայ կապիտալին իրապես հետաքրքիր է Հայաստանը, ապա մեր տնտեսությունը կարող է փրկօղակ դառնալ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայերի համար: Նրանք կարող են իրենց կապիտալը ներդնել Հայաստանում` խուսափելով հնարավոր ռեպուտացիոն եւ ֆինանսական կորուստներից, որոնք կարող են ամերիկյան հնարավոր պատժամիջոցների հետեւանք լինել:

Մյուս կողմից` Ռուսաստանում ապրող հայ գործարարները կազատվեն այդ երկրի ավտորիտար համակարգի հնարավոր ճնշումներից, որոնք ավելի համակարգված եւ թիրախային են դառնալու արեւմտյան պատժամիջոցների շարունակման եւ ռուսական տնտեսության չդադարող գահավիժման համատեքստում: Իհարկե, այս խնդրում անելիք ունի նաեւ Հայաստանի կառավարությունը, որովհետեւ նույնիսկ հայրենասիրական զգացումների ֆոնին հայկական ծագմամբ ռուսական բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ` իր գումարները ռիսկային մի միջավայրից մյուսը տեղափոխելու շռայլությունը: Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերներ շարունակում են մնալ կոռուպցիան եւ մենաշնորհները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի երկրից տեղի ունենա կապիտալի ապօրինի արտահոսք: Այս իրավիճակն արագ հաղթահարման անհրաժեշտություն ունի, այլապես Ռուսաստանի մեծահարուստ հայ գործարարների հնարավոր ներդրումներն ավելի ապահով հասցեներ կգտնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5579 անգամ
Լրահոս
23 Սեպ
Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացելՎրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ L.O.L. Surprise-ի մոդել (տեսանյութ, լուսանկարներ)«Ես ռայոնից եմ եկել, ուզում եմ անպայման ընտրեմ, մի հատ դասավորեք, էլի...» Լրագրողը բեյջ չի ունեցել. կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿՍա պատմական հնարավորություն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել». Արարատ ՄիրզոյանԸնտրակաշառքի դեպքով 3 քրեական գործ է հարուցվելԱնձնագրային վարչության պետը պարզել է, որ Վահան Բաբայանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայկ Մարությանը մոռացել է ՀՀԿ-ական ընտրակեղծարարներինՌիհաննան դեսպան է նշանակվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև՝ նույնքան կնվազի ԿԸՀ տվյալները՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ. քանի քաղաքացի է ընտրելԳարեգին Բ-ի և Նիկոլ Փաշինյանի «պատմական լուսանկարը» Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին Lamborghini Huracan-ը դարձել է հիպերքար՝ 850 ձիաուժ հզորությամբ շարժիչով (տեսանյութ, լուսանկարներ) Վիճաբանություն ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև
Ամենադիտված